Էդքան մարդու թաղեցիք պետության համար, ճակատագիր խեղվեց, որ հարցնեք՝ գուցե մարդիկ հոգնե՞լ են պետությունից․ Վահրամ Թոքմաջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Factor TV հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս Վահրամ Թոքմաջյանի հետ

-2019 թվականին կասեցվել էին ՀայաստանԹուրքիա չվերթները, հիմա, կարծես, կողմերը որոշում են կայացնում վերականգնել ավիահաղորդակցությունը, նաև երկու պետությունների հարաբերությունների կարգավորման բանագնացներ նշանակվեցին: Հասարակական տրամադրությունները հաշվի առնելով՝ ինչ եք կարծում, հասարակությունները պատրա՞ստ են շփման, արդյո՞ք արհեստական չէ հարաբերություններ կարգավորելու այս օրակարգը:

-Հասարակությունները շփվում են, միշտ էլ շփվել են, կեղծիքից, մնացած ամեն ինչից անդին՝ Թուրքիայի հետ առևտուր չե՞նք արել։ Այս խնդիրը շատ նուրբ ու բազմաշերտ է: 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ապրանքների վրա արգելք դրվեց, հիմա նույն տախտակն է կամ այլ ապրանքն է Հայաստանում կամ Ռուսաստանում, պարզապես գինն է 50 տոկոսով ավելանում: Նույնն ավիաուղիների վերագործարկումն է, իբրև թե, նոստալգիկ առումով՝ դեժավյուով տարավ հետ՝ 90-ականների կեսեր, երբ փորձ էր արվում հարաբերությունների կարգավորման, և առաջնային խնդիրներից մեկը դարձավ՝ Ստամբուլ-Երևան ավիաչվերթների կազմակերպումը: Երբ ասում եք՝ հասարակական տրամադրություններ, ես չգիտեմ՝ ինչ տրամադրություններ են, այսինքն՝ մենք չունենք խորքային վերլուծություն, թե Հայաստանի Հանրապետության այսքան միլիոն մարդուց այսքանն այս խնդրին վերաբերում է այսպես: Հասարակական տրամադրությունները միշտ ստեղծում են փոքր խումբ կազմող մարդիկ, որոնց ձայնն ավելի բարձր է: Հիմա մենք հարցրե՞լ ենք սահմանին ապրող մարդկանց՝ Արմավիրի, Շիրակի, Արարատի, Արագածոտնի բնակիչներից, ուզո՞ւմ են իրենք այդ համակեցությունը, թե՞ չեն ուզում: Ես կուզեի, որ մենք երկու բան տարբերենք իրարից. հենց խոսվում է համակեցության մասին, չգիտես ինչու՝ միանգամից ձեռնածություն են անում, և համակեցությունը վերածվում է եղբայրության՝ թուրքի հետ եղբայրություն անելու: Չէ՛, խնդիրը պրիմիտիվ համակեցության մասին է: Իհարկե, գերմանացիները կամ հակառակը՝ ֆրանսիացիները գերմանացիների հանդեպ ցեղասպանություն չեն իրականացրել, 300 տարի պատերազմել են ու միլիոնավոր մարդիկ են զոհվել այդ պատերազմներում, թող որևէ մեկին չթվա, թե այսօր գերմանացու համար ֆրանսիացին պաշտամունքի առարկա է, կամ ֆրանսիացու համար գերմանացին «ախպեր» է, բայց այդ մարդիկ գտել են համակեցության ձևը: Վաղ թե ուշ դա լինելու է: Մենք մի քիչ սխալ գոյաբանական անկյուն ենք վերցնում, երբ մեր գոյությունը պայմանավորում ենք թուրքի առկայությամբ: Սա ծանր ողբերգություն է, որը պարտադրել են սերունդներին: Այսինքն՝ եթե մի հրաշալի առավոտ մենք արթնանանք և տեսնենք՝ թուրքը չկա, մեր գոյության իմաստը դադարելո՞ւ է։ Շատ նեղմիտ մտածողություն է: Սա որոշ կուսակցությունների բիզնես պրոյեկտներ սպասարկող, ինչ-որ քաղաքական շահեր սպասարկող օրակարգ է, որը պարտադրված է եղել թե՛ պատմագիտության, թե՛ հասարակագիտական մտքի միջոցով: Այստեղ նաև հարցի մյուս կողմը կա. արդյո՞ք այս իշխանությունն ունակ է բանակցային պրոցես վարելու:

-Այնպես վարելու, որ հայկական կողմը տուժած դուրս չգա:

-Այո՛, գոնե տուժած դուրս չգանք: Մի բան ակնհայտ է, որ արտաքին քաղաքականությունն առանձնապես չէր փայլում վերջին 20-23 տարիների ընթացքում, 44-օրյա ծանր հետևանքներից հետո էլ ավելի նվազ դերակատարում ունի, որովհետև, որպես պետություն, Հայաստանը կորցրել է սուբյեկտայնության զգալի մասը և ստիպված է մանևրել: Այդ բամբասանքից էլ դուրս գանք՝ այն կողմից դեսպանն է նշանակվել բանագնաց, այս կողմից ով է նշանակվել:

-Իրոք շատ պրիմիտիվ գնահատական է:

-Այո՛, հատկապես մեր կողմի բանագնացի մասին, ես չէի ուզենա անդրադառնալ դրան:

-Երևի թե կարևորն այն է, թե «կոշտուկները»՝ սուր մասերը, նաև պատմական աչքով դիտելով, հաղթահարելի՞ են, թե՞ ոչ, և կարևոր է, որ մենք տուժած դուրս չգանք հայ-թուրքական բանակցություններից, և կան կոնկրետ հարցեր, որոնց հետ կապված հատկապես չպետք է տուժած դուրս գանք, չլինի այնպես, որ, օրինակ, մեր պետությունն ինչ-որ միջանցքով կիսվի երկու մասի կամ ընդհանրապես Արցախի կորստի հաշվին չլինի… Կա կարծիք, որ սա կարող է Ցեղասպանության ճանաչման գործընթացին խանգարել: Կա՞ն նախադրյալներ՝ կարծելու, որ հարաբերությունները չեն կարգավորվի ի վնաս ՀՀ-ի:

-Մենք վերանանք թուրքերից ու թուրքական ակնկալիքներից, և վերանանք նրանից, թե ինչի են ունակ թուրքերը. նրանք ունեն կայացած դիվանագիտություն: Մենք ի՞նչ ենք ուզում: Թուրքերի հետ հարաբերությունների մասին ձևակերպումները, նաև Ցեղասպանության խնդիրը ներառյալ, դրված են 90-ականների սկզբից, կարող են այդ մարդիկ վերցնել կարդալ, Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 1995 թվականի ելույթի մասին է խոսքը՝ Ցեղասպանության 80-ամյակի վերաբերյալ: ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթության օրակարգ Ցեղասպանության հարցը բերել է Ռոբերտ Քոչարյանը՝ իր հայտնի ելույթով: Մի խնդիր, մի թեմա, որը գիտեք, որ չի գալու այն հանգրվանի, որը մենք ենք ուզում:

-Թուրքիան չի ճանաչելու, դա՞ նկատի ունեք:

-Ոչ միայն չի ճանաչելու…

-Եվ տարածքները հետ չի տալու, փոխհատուցում չի տալու:

-Դա ավելի ծիծաղելի է: ԵՊՀ-ում 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ուսանողների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը նրան այդ հարցը տրվել է, թե Ցեղասպանության ճանաչմամբ ի՞նչ եք ուզում, արյան գի՞նն եք ուզում, տարա՞ծք եք ուզում, ի՞նչ փոխհատուցում եք ուզում: Ասաց՝ ոչինչ: Բերել են մի հարց, մեր ողբերգությունը դարձրել են «խուրդա», և բոլորն օգտվում են դրանից… Չկա ձևակերպում, թե մենք ինչ ենք ուզում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան