Ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 400.000 դրամի․ պայմանը ատեստավորում անցնելն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում ուսուցչի աշխատանքը գրավիչ դարձնելու համար միայն հավելավճարի քաղաքականությունը բավարար չէ, կարևոր է աշխատավարձային քաղաքականություն մշակել։ Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման կարծիք հնչեցրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Բարձր աշխատավարձ կստանան միայն նրանք, ովքեր անցել են կամավոր ատեստավորում։ Այս տարի ատեստավորման հայտ էր ներկայացրել 1372 ուսուցիչ, նրանցից գործընթացին մասնակցել է 996-ը, որոնցից 47 տոկոսն է հավաքել ատեստավորման համար անհրաժեշտ միավորները։ Նրանք 30-50 տոկոս հավելավճար են ստացել կամ կստանան։

2022 թվականի կամավոր ատեստավորման գործընթացում նախարարությունը մի քանի փոփոխություն կիրականացնի։ Նախ՝ կփոփոխվի առաջադրանքների ծավալ/տրվող ժամանակ հարաբերակցությունը, որպեսզի ուսուցիչներն ավելի երկար մտածելու ժամանակ ունենան։ 2021 թվականի ատեստավորումն իրականացվել է միայն Երևանում, իսկ 2022-ին այն կանցկացվի նաև մարզերում։ Բացի այդ՝ թեստերի հետ կապված մասնագիտական խմբերը ստացել են մի շարք հարցեր, որոնք հաջորդ տարի կվերանայվեն։

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի էական փոփոխություն կլինի։ Այժմ նվազագույն դրույքաչափը 108,800 դրամ է. նախարարությունն ուզում է այն հասցնել մինչև 200,000 դրամի, որի նկատմամբ նոր կկիրառվի հավելավճարը, այսինքն՝ առավելագույն աշխատավարձը պատասխանատուները մտադիր են հասցնել մինչև 400․000 դրամի։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այս մոտեցումը խտրական է համարում․ ըստ նրա՝ ատեստավորվածներին 30-50 տոկոս հավելավճար տալը լրիվ բավարար էր․ «Կողմ եմ, որ ուսուցիչները բարձր աշխատավարձ ստանան, բայց պետք չէ տարբերություններն այդքան մեծ անել։ Պետք չէ կրթության մեջ որևէ ցուցիչ ֆետիշացնել»։

Ուսուցիչների 20 տոկոսի աշխատավարձի էական տարբերությունը խնդիրների կարող է հանգեցնել․ փորձագետը կարծում է՝ ուսուցիչների մյուս մասը, այսպես ասած, կչարանա։ Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ մոտիվացնել պետք է բոլոր ուսուցիչներին։

2022 թվականին աշակերտների թվով ֆինանսավորումից կանցնենք դասարանների թվով ֆինանսավորմանը, ինչը, ըստ Անդրեասյանի, թույլ կտա պակասեցնել նույն դասարանում սովորողների թիվը և ավելի արդյունավետ դարձնել ուսուցումը։ Այս մոտեցմանը համամիտ է նաև Սերոբ Խաչատրյանը։

2020 թվականի մայիսին ընդունված Նախադպրոցական կրթության մասին նոր օրենքի համաձայն՝ մինչև 2023 թվականի ավարտը ոլորտը պետք է անցում կատարի դեպի համընդհանուր ներառում։ Ֆինանսավորումը կիրականացվի 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: Այսուհետ, լիցենզավորման ենթակա են նաև նախադպրոցական ծառայությունները, ինչը, ըստ ԿԳՄՍ փոխնախարարի, թույլ կտա կարգավորել ոլորտում գործող և այս պահին որևէ կառույցի կողմից չվերահսկվող, նախադպրոցական տարիքի երեխաներին ուղղված տարբեր ծառայությունները։ Միայն 2021-ին ավելի քան 90 նախադպրոցական հաստատություն է լիցենզավորվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան