Հատուցում զինծառայողներին․ ովքեր են դուրս մնացել ծրագրից և ինչ նպատակի են ծառայեցրել ստացողները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.08.2026 | 09:40
ՃՏՊ Գորիս-Հալիձոր ավտոճանապարհին․ տուժածներից մեկին հիվանդանոց են տեղափոխել
25.08.2026 | 09:21
Ռոբերտ Քոչարյանը տարվել է Հակակոռուպցիոն կոմիտե. խուզարկություններ են կատարվում մի քանի տասնյակ հասցեներում
25.08.2026 | 09:12
Իրավապահները խուզարկում են Լևոն Քոչարյանի բնակարանը
24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
Բոլորը

44-օրյա պատերազմը կտրեց 23-ամյա Արեն Մեհրաբյանի կյանքի ու երազանքների թելը։ Իսկ ամենամեծ երազանքն էր՝ նվաճել տիեզերքն ու Հայաստանը դարձնել տիեզերական գերտերություն։

Արենը համարձակ էր երազելիս ու հաստատակամ՝ որոշումներ կայացնելիս։ 2018 թվականին Միացյալ նահանգներից Հայաստան վերադարձավ՝ ծառայելու նպատակով, հետո վերադառնալու էր Կալիֆորնիա՝ ուսումը շարունակելու, բայց երազանքների իրագործումը միայն հայրենիքում էր պատկերացնում։

Մարտակերտում հրամանատարի կյանքը փրկելիս զոհված Արենի երազանքների հետևից գնալով՝ ծնողները խոստանում են հիմք դնել Հայաստանում տիեզերական ծրագրին։ 3 տարուց արդեն լիարժեք կգործի աէրոտիեզերական, մեքենաշինական գործարանը, իսկ կադրերի խնդիրը լուծելու համար արդեն անվճար գործում է գիտակրթական կենտրոնը, ուսանողները հետո աշխատանքի կանցնեն գործարանում։

Ֆինանսական հսկայական միջոցներ պահանջող գիտակրթական կենտրոնի առաջին համակարգիչները ձեռք են բերել 10 մլն դրամով, որն Արենի ընտանիքին հատկացրել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Հիմնադրամը, որ ստեղծվել էր 2017 թվականին, արդեն 4660 շահառուների ֆինանսական հատուցում է տրամադրել։ Ընդ որում, նրանցից 4243-ը շահառու են դարձել 44-օրյա պատերազմի հետևանքով, և ընդամենը 417-ը՝ մինչ այդ։ Հատուցում ստացողներից 98-ն անհետ կորածների հարազատներ են, 576-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, մյուսները՝ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ։

Հատուցում տրամադրելու որոշումը կայացնում են ուժային կառույցները, Հիմնադրամն ընդամենը գումարը փոխանցող խողովակ է՝ հիշեցնում է Հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։ Այս պահին հատուցում տրամադրվել է բոլոր նրանց, ում փաստաթղթերն արդեն ներկայացվել են, բայց դեռ կան շահառուներ, որոնց փաստաթղթերը ներկայացված չեն։

Պատերազմից հետո հիմնադրամին ուղղվող պարտադիր վճարները կբարձրացվեն՝ նախկին 1000 դրամի փոխարեն դառնալով 1500-15․000 դրամ։ Հիմնադրամը սնվում է նաև կամավոր նվիրատվություններից ու դրամահավաքներից՝ ֆինանսական աջակցություն տալով Հայրենիքի ծառայության ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։ Ինչո՞ւ են հատուցման ծրագրից դուրս մնացել 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները․ նման հարցադրում է անում 44-օրյա պատերազմին բեկորային վնասվածքներ ստացած, հաշմանդամության 3-րդ կարգ ունեցող Հայկ Դալլաքյանը։

Հայկ Դալլաքյանը հոկտեմբերին լսելով վարչապետի կոչը՝ ուղղված 1 տարվա ընթացքում զորացրված ծառայողներին, կամավորագրվեց ու սահման մեկնեց։ Հոկտեմբերի 11-ին Ջաբրայիլում բեկորային վիրավորում ստացավ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Հիմնադրամից պարզաբանում են, որ աջակցությունը տրամադրվում է ընտանիքի կերակրողին կամ աշխատունակությունը կորցնելու դեպքում, երբ զինծառայողների առողջությունն էապես վատթարացել է, իսկ 3-րդ կարգ ստացողներն ունակ են աշխատել։ Հայկը նշում է, որ ոտքի վնասվածքի պատճառով ինքը երկար կանգնել ու քայլել չի կարողանում և դժվարություններ ունի աշխատանք գտնելու հարցում։

3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող տղաները հանդիպում են ունեցել նաև իշխող խմբակցության պատգամավորների հետ, ի թիվս այլ խնդիրների՝ նաև հատուցման հարցն են բարձրացրել՝ հույսով, որ սոցիալական երաշխիքներ նաև իրենց կտրվեն՝ գոնե մինչև առողջական խնդիրների վերացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան