Այդ ի՞նչ վերաբերմունք է՝ ծանր ժամանակահատվածում թիմից դուրս գալ. Խաչատուր Սուքիասյանը՝ Մարությանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երբ որ մարդը գալիս է մի քաղաքական ուժ, կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է չդավաճանի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին:

 

«Կուսակցությունից դուրս գալը, պատերամից հետո թիմի կողքին չկանգնելն ուղղակի խայտառակություն է: Սա ի՞նչ է նշանակում: Առաջ էլ կային այդ ձևերը, որ ինչ որ մարդկանց միջոցով մարդիկ գալիս էին քաղաքական համակարգ, մեկ էլ տեսնում էիք, որ այդ նորաթուխ մարդիկ սկսում են իրենց ազդեցությունն ունենալ: Սա շատ վատ ավանդույթ է, համամասնական ընտրակարգի կայացման արդյունքում այդ ամեն ինչը պետք է վերանա:

Իհարկե ծանր վիճակ էր իշխանության, քաղաքական թիմի համար, դա ի՞նչ վերաբերմունք է, երբ որ այդ ծանր վիճակի ժամանակ կարևոր պաշտոնյաներից մեկը, որն այդ թիմի հետ գնացել է ընտրության հաղթել է և իր աշխատանքն է կատարում (լավ, թե վատ, թող ինստիտուտները հետո գնահատեն) վեր է կենում և սկսում է այդ թիմին դեմ դուրս գալ:

Եթե հիասթափվել էր, թող շնորհակալություն հայտներ ու հեռանար»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: