«Revive» աքսելերացիոն ծրագրի չորս հաղթող ստարտափ դրամաշնորհ է ստացել

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Երևանում դեկտեմբերի 20-ին կայացավ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից իրականացված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի օժանդակ տեխնոլոգիաների զարգացման «Revive» աքսելերացիոն ծրագրի արդյունքների ամփոփման պաշտոնական արարողությունը։ Տեխնոլոգիական աքսելերատորի նպատակը տեղի և արտասահմանյան ստարտափների կարողությունների զարգացումն ու նրանց ընթացիկ գործունեության ընդլայնումն էր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարձրացմանը նպաստող օժանդակ տեխնոլոգիաների մշակմանը. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Վետերանների աջակցման «Revive» ծրագիրը ՄԱԶԾ ImpactAim Venture Accelerator-ի նախագծերից է, որն իրականացվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։

«Revive»-ին մասնակցության հայտ էր ներկայացրել յոթ երկրի 18 ստարտափ, այդ թվում՝ հայկական ընկերություններ, որոնցից 12-ն են մասնակցել հինգշաբաթյա աքսելերացիոն ծրագրին: Մասնակիցները FAST-ի աջակցությամբ լրամշակել են իրենց լուծումները, ծանոթացել տեղական և միջազգային շուկա մուտք գործելու, առողջապահական անհրաժեշտ հավաստագրեր ստանալու կարգին, ինչպես նաև ստացել խորհրդատվություն բիզնեսի զարգացման այլ ուղղություններով:

Փակման արարողության ժամանակ հայտարարվել են հաղթող ճանաչված չորս ընկերությունները, որոնք Հայաստանից, Իրանից ու ԱՄՆ-ից են: Իմպլանտներ արտադրող հայկական AIP Tech ստարտափը ստացել է 7 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ, մյուս երեքը՝ ամերիկյան Key2Enable-ը, իրանական Sheral-ը և հայկական Oqni-ն արժանացել են 2 հազարական ԱՄՆ դոլար պարգևի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդգծեց, որ ծրագրի նպատակն է աջակցել բոլոր այն ստարտափերին, որոնք նպատակ ունեն նորագույն տեխնոլոգիաների միջոցով հեշտացնել և բարեկեցիկ դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը ․«Հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված ծառայությունների որակի բարձրացումն, ինչպես նաև ներառական զարգացման ապահովումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից է: Այս նպատակով՝ վերջին տարիների ընթացքում նախաձեռնել ենք մի շարք բարեփոխումներ՝ մշակելու, իրականացնելու և ամրապնդելու այն քաղաքականություններն ու ծրագրերը, որոնք ուղղված են աջակցող միջոցների հասանելիությանը և հաշմանդամություն ունեցող անձանց համար ավելի մատչելի պայմանների ստեղծմանը»,-նշեց նախարարը։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին նշեց, որաշխարհում շուրջ մեկ միլիարդ մարդ ունի օժանդակ տեխնոլոգիաների կարիք։ Ըստ որոշ գնահատականների՝ 2030-ին այդ թիվը կարող է հասնել երկու միլիարդի: «Այս ամենի մեջ լավ լուրն այն է, որ տեխնոլոգիաների զարգացումը թույլ է տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել օժանդակ տեխնոլոգիաներով: Եվ մեր հանձնառությունն է աջակցել տեխնոլոգիական լուծումներ առաջարկող ընկերություններին, որպեսզի նրանց օգնությամբ արժանապատիվ կյանք վարելու հնարավորություն ստեղծենք հատուկ կարիքներով անձանց համար»,- ընդգծեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը:

Նաթիա Նացվլիշվիլին իր երախտիքի խոսքը հայտնեց գործընկերներին ու մասնակից ստարտափներին՝ հույս հայտնելով, որ այն կարևոր ու շահավետ փորձառություն էր նրանց համար:

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը նկատեց, որ ծրագիրը հաջողել է երեք կողմերի արդյունավետ աշխատանքի շնորհիվ:

«Մենք մեծապես կարևորում ենք կառավարության և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների համակարգային զարգացումը խթանելու նպատակով: Սա ՄԱԶԾ-ի հետ մեր երկրորդ նախագիծն է. առաջինը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում հիմնադրված AgriTech աքսելերատորն է, որն արդեն գրանցել է մեծ հաջողություններ», – ասաց FAST-ի ռազմավարական ծրագրերի գծով փոխնախագահը:

Սյուզաննա Շամախյանի խոսքով՝Հայաստանը, լինելով տարբեր շուկաների խաչմերուկում, ունի մեծ ներուժ դառնալու նորարարական հանգույց ոչ միայն տեղական, նաև արտասահմանյան աճի փուլում գտնվող ընկերությունների համար: Եվ հատկանշական է, որ ծրագիրը նախատեսված էր նաև արտասահմանյան ստարտափների համար: «Ծրագրի կարևոր բաղադրիչներից է այն, որ տեղական ու արտասահմանյան ընկերությունները մշակում են լուծումներ Հայաստանում ներդնելու և զարգացնելու համար, և ստանում հնարավորություն հետագայում միջազգային այլ շուկաներ դուրս գալու, այդ թվում՝ Եվրասիական միության, Եվրոպական միության և Մերձավոր Արևելքի երկրներ»,-հավալեց Սյուզաննա Շամախյանը:

Միջոցառման ընթացքում հաղթող ճանաչված ստարտափները տեսակապի միջոցով ներկայացրին իրենց տեխնոլոգիական լուծումներն ու դրանք Հայաստանում կիրառելու հեռանկարը:

«Revive»-ը ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող վետերանների աջակցմանն ուղղված ավելի մեծ աշխատանքի մաս է՝ UNDP Tech2Life «Օժանդակ տեխնոլոգիաները՝ ինքնաբավ կյանքի համար» ծրագրի շրջանակներում։