ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում Բելառուսում միջուկային զենքի տեղակայումը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանի հետ քննարկել անվտանգության երաշխիքների հետ կապված նրա առաջարկները, ապա դիտարկվելու են բոլոր հնարավոր պատասխան գործողությունները․ շատ բան կախված է արևմտյան երկրների արձագանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռուդենկոն՝ մեկնաբանելով Բելառուսում միջուկային զենքի տեղակայման հնարավորությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը կառաջարկի ՌԴ-ին՝ իր տարածքում միջուկային զենք տեղակայել, եթե ՆԱՏՕ-ն նման քայլի գնա Լեհաստանում։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էլ ասել էր, որ Լուկաշենկոյի ասածները պետք է ընկալել որպես Արևմուտքին նախազգուշացում։

«Բոլոր հարցերը քննարկվում են համալիր։ Մենք լսել ենք նման առաջարկներ մեր բելառուս դաշնակիցներից։ Բոլոր տարբերակները դիտարկվելու են, սակայն, ինչպես արդեն ասացի, դա կախված կլինի արձագանքից, որը մենք սպասում ենք ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից»,- ասել է Ռուդենկոն։

Էմմա Չոբանյան