Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին
Քաղաքականություն
21.12.2021 | 15:12Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Հանդիպամը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ: Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, մասնավորապես, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: