Աֆղանստանում իրավիճակի ապակայունացումը մեծացնում է ահաբեկիչների՝ ՀԱՊԿ երկրներ մուտք գործելու ռիսկերը
Քաղաքականություն
21.12.2021 | 18:58Աֆղանստանում իրավիճակի ապակայունացումը մեծացնում է ահաբեկիչների՝ ՀԱՊԿ երկրներ մուտք գործելու և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեծացման ռիսկերը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Աֆղանստանում իրավիճակի ապակայունացումը ստեղծում է ահաբեկչության և թմրանյութերի արտահանման ռիսկեր ՀԱՊԿ երկրների տարածք»,- ասել է Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում։
Տաթև Ֆռանգյան