Ճգնաժամի ֆոնին Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի վրա տնտեսական ճնշումը դատապարտված է ձախողման

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Փորձերը՝ ֆինանսական մանիպուլյացիաների և արհեստական գնաճի միջոցով ստիպելու Թուրքիային հրաժարվել իր սահմանած նպատակներին հասնելուց, դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հեռուստաուղերձում։

«Բոլոր նրանք, ովքեր ենթադրում են, որ կարող են արժութային մանիպուլյացիների, գնաճի ու տոկոսադրույքների հարցում ճնշումների միջոցով Թուրքիային ստիպել շեղվել իր ճանապարհից, սխալվում են»,- ասել է Էրդողանը։

Նա նշել է, որ Թուրքիան այլևս չի լինի երկիր, որն իր տնտեսությունն ու քաղաքականությունը տալիս է արտաքին ուժերին, որպես պատանդ Արժույթի միջազգային հիմնադրամի ծրագրերով։

Էրդողանը նաև պատմել է կառավարության մշակած ծրագրերի մասին երկրի ֆինանսական համակարգի կայունության ապահովման համար։ Նրա խոսքով՝ «իշխանություններն առաջարկում են քաղաքացիներին ֆինանսական այլընտրանք, որոնք ցանկանում ենք նվազեցնել փոխարժեքի բարձրացման իրենց վախերը»։

«Այսուհետ մեր քաղաքացիներից ոչ մեկը իր ավանդները չի փոխանցելու թուրքական լիրայից արտարժույթի՝վախենալով փոխարժեքի բարձրացումից»,-ասել է Էրդողանը։

Նա հայտնել է, որ թուրքական արտահանող ընկերությունները, որոնք դժվարությունների եհ բախվել գների նշանակման հարցւմ փոխարժեքի տատանումների պատճառով, տրվելու է Կենտրոնական բանկի կողմից անմիջապես ֆորվարդային փոխարժեքը։ Էրդողանը նաև հայտարարել է, հարկերի մինչև  10 տոկոս նվազման մասին։ Նա նշել է, որ նոր ֆինանսական գործիքների մշակման մասին, որոնք հնարավորություն կտան Թուրքիայի տնտեսություն ներգրավել բնակչության ոսկիները 280մլրդ դոլար  արժողությամբ։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան մտադրություն չունի և ոչ էլ անհրաժեշտություն թեկուզ մեկ քայլ հետ անել ազատ շուկայական տնտեսությունից»։ Նա կոչ է արել բոլոր նրանց, որոնք ունեն գումար ու  ֆինանսների հասանելիություն ՝ներդնել տնտեսության մեջ։

Էրդողանի այս հայտարարությունների ֆոնին դոլարը սկսել է կտրուկ նվազել լիրայի նկատմամբ։ Նշենք, որ նախօրեին լիրան  արժեզրկման ևս մեկ ռեկորդ էր գրանցել՝գերազանցելով 17 դոլարի շեմը, օրվա ընթացքում նույնիսկ հասել 18 դոլարի։

Էմմա Չոբանյան