Ադրբեջանում լրագրողին տուգանել են բանակում առկա կոռուպցիայի և տիրող իրավիճակի քննադատական հրապարակումների համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանական «Յենի չաղ»-ի ռազմական լրագրող Սախավետ Մամեդին դեկտեմբերի 18-ին հրավիրել են երկրի Գլխավոր դատախազություն՝ բանակի մասին նրա հրապարակումների համար։ Այս մասին Մամեդն ասել է «Թուրան»-ի հետ զրույցում։

Նա դեպքի մասին տեղեկացրել է նաև ֆեյսբուքյան գրառմամբ։

Լրագրողը նշել է, որ իրեն տարել են Խաթայի շրջանային դատարան, որն էլ 500 մանաթ (300 դոլար) տուգանք է նշանակել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 388-1.1.1 հոդվածով (համացանցի տեղեկատվական հարթակում տեղեկատվության տեղադրումը, որն արգելված է տարածման համար):

Ֆեյսբուքյան գրառմամբ նա նշել է, որ դատարանում հայտնել է՝ այն, ինչ գրել է բանակում տեղի ունեցածի մասին, հետաքննության արդյունք է։ Դատարանը հարցրել է նաև կաշառքի վերաբերյալ նրա հոդվածից։

Հեղինակն անհիմն է համարում պնդումները, թե իր հրապարակումները նվազեցնում են բանակի մարտունակությունը։

«Թուրան»-ը նշում է, որ լրագրողը չի կարողացել ներկայացնել իր հրապարակումները, քանի որ դրանք արդեն հեռացվել են կայքից։ Սակայն նա ասել է, որ քննադատել է իրավիճակը բանակում ու նշել, որ նախկին ԳՇ պետ Նաջմեդդին Սադիկովի պաշտոնից հեռանալուց հետո իրավիճակը չի բարելավվել, քանի որ ԶՈՒ-ում մնում են «ռուսամետ» զինվորականները։ Ըստ նրա՝ բանակի անցումը թուրքական մոդելին բառերով չի որոշվում, ուստի պետք են իրական բարեփոխումներ։

Մամեդը նաև ասել է, որ դատարանի որոշումը ստանալուց հետո կձեռնարկի իր իրավունքների պաշտպանության հետագա քայլերը։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունից հաստատել են, որ Մամեդովը կանչվել է գերատեսչություն, իսկ Խաթայի դատարանը տուգանել է։

Էմմա Չոբանյան