Ես չեմ կարող կանխատեսումներ անել. ԵՊՀ ռեկտորի միակ թեկնածուին կողմ է քվեարկել 12, դեմ` 5 անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 19:19
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցեր
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
Բոլորը

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտոր ընտրվեց միակ թեկնածուն՝ աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն էր: Նա ռեկտոր է ընտրվել 12 կողմ, 3 անվավեր, 5 դեմ ձայներով՝ 5 տարով:

Հովհաննես Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Հոգաբարձուների խորհրդի նիստը փակ էր՝ ըստ կանոնակարգի, ներկա էին միայն ԵՊՀ հոգաբարձուները: Նա ընդգծեց, որ ներկա չի եղել քվեարկությանը, քանի որ դրա իրավունքը չի ունեցել, սակայն վստահեցրեց, որ նիստն անցկացվել է լավ մթնոլորտում, հնչել են տարբեր ելույթներ, հարցեր։

Լրագրողների դիտարկմանը, թե մինչ այս Հովհաննիսյանը հայտնել էր, որ չի հավակնում ռեկտորի պաշտոնը ստանձնելուն, նա պատասխանեց, որ այդ մասին 2 տարի առաջ է ասել, դրանից հետո պլաններ են փոխվել։

Նորընտիր ռեկտորն ասաց, որ իր գործունեության 4 ամսվա ընթացքում, երբ պաշտոնակատար է եղել, ապացուցել է, որ աշխատել է հօգուտ ԵՊՀ–ի և պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության։
Հարցին՝ եթե այլ թեկնածու լիներ, կրկին ի՞նքը կընտրվեր ԵՊՀ ռեկտոր, Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող կանխատեսումներ անել»:

Մանրամասները՝ տեսանյութում: