ԵՄ-ն չի ձգտում դուրս գցել որևէ այլ միջնորդական գործընթացի․ ցանկանում է աշխատել, այլ ոչ թե գերակայել․ Լոուրենս Բրոերսը՝ Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպման մասին

Լուրեր

08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
08.06.2026 | 17:07
«Ռեալը» երկու տրանսֆեր է իրականացրել․ աղբյուր
08.06.2026 | 17:05
Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
08.06.2026 | 16:58
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՔՊ-ի հաղթանակի առիթով
Բոլորը

Բրյուսելյան հանդիպումը կարևոր էր մի քանի պատճառներով. տարիներ շարունակ ԵՄ-ն քննադատվում էր իր իսկ հարևանության և Արևելյան գործընկերության խոշոր քաղաքական դեր ստանձնելու համար: Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Chatham House»-ի վերլուծաբան, «Conciliation Resources» ընկերության Կովկասի ծրագրի ղեկավար Լոուրենս Բրոերսը՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«ԵՄ-ն փաստացիորեն իր դերն իջեցրել էր քաղաքացիական հասարակության հետ աշխատելու և հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբին աջակցելու մակարդակի»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո Մինսկի խմբի մարգինալացումը որոշակի տեղ է տվել ԵՄ-ին այլ մոտեցում սահմանելու և, որ կարևոր է, ցույց տալու իր՝ դեր խաղալու հանձնառությունը, այդ թվում՝ քաղաքական մակարդակում և անվտանգության հարցերում։ Որպես ասվածի օրինակ՝ նա մատնանշեց ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից պաշտպանության նախարարությունների միջև ուղիղ կապի ստեղծումը։

«Հանդիպումը կարևոր նշանակություն ունեցավ նաև ԵՄ մոտեցումների փոխլրացումն ընդգծելու համար։ Ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ բացառիկ է եղել նրանով, որ այն ռուս-արևմտյան մրցակցության թատրոն չէ։ Այնուամենայնիվ, դժկամությամբ և փոխադարձ կասկածանքով՝ եվրատլանտյան տերությունները և Ռուսաստանը միասին աշխատել են առնվազն նվազագույն ընդհանուր հայտարարի գալ հարցերի շուրջ: Երեկ կայացած հանդիպումն արտացոլեց այս մոտեցումը. ԵՄ-ն չի ձգտում դուրս գցել, փոխարինել կամ գերակայել որևէ այլ միջնորդական գործընթացում: Նախագահ Միշելի հայտարարությունը վկայակոչում է Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և իրենը համարում է դրանց վրա հիմնված: Սա առաջին պլան է մղում ԵՄ-ի հիմնական առավելությունը. աշխատել այլ դերակատարների և մանդատների հետ, այլ ոչ թե գերակայել»,- ասաց նա։

Լոուրենս Բրոերսի խոսքով՝ ԵՄ-ն առաջարկում է հումանիտար հարցերով աջակցության սահմանազատման գործընթացում, տեխնիկական և խորհրդատվական հարթակներում՝ տնտեսական կապերի զարգացմանը նպաստելու համար:

«Այս բոլոր ոլորտները համահունչ են հետպատերազմյան կայունացման ԵՄ-ի մոտեցումներին, այն ունի զգալի փորձ, կարողություններ և ռեսուրսներ՝ այդ հարցերը լուծելու համար»,- նկատեց վերլուծաբանը։

Այնուամենայնիվ, նրա խոսքով, ավելի ներգրավվելով՝ ԵՄ-ն վտանգվում է, քանի որ ինչպես նախկինում շատ ուրիշները՝ կարող է ներքաշվել հակամարտության երկարատև դինամիկայի՝ խախտված համաձայնագրերի, հարկադիր սակարկությունների և երկարաժամկետ բարգավաճման նկատմամբ իշխանության արտոնության մեջ:

«Տնտեսական կապի վրա կենտրոնացումն արտացոլում է այն իրականությունը, որ այժմ կան իրական հնարավորություններ տարածաշրջանի վերափոխման համար»,- ասաց նա։

Այնուամենայնիվ, ըստ նրա, տարածաշրջանային քաղաքականության մյուս ասպեկտները չեն փոխվել, ներառյալ՝ սուվերենության նկատմամբ բարձր մրցակցային մոտեցումը, որը լիովին հակասում է ավելի ընդհանուր ըմբռնմանը, որը հիմնված է տարածաշրջանային զարգացման ընթացիկ ծրագրերի և հենց ԵՄ-ի նախագծի վրա։

«ԵՄ-ն առաջ է քաշում այլընտրանքային տեսլական, որը չի բխում հեգեմոնիայի ձգտումներից և գիտակցում է սեփական ուժի ու լծակների սահմանափակումները: Այժմ Հարավային Կովկասի առաջնորդներին և հասարակություններին մնում է մտածել, թե որ մոտեցումն է լավագույնը՝ տարածաշրջանի երկարաժամկետ սուվերենության համար»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան