Արևելյան գործընկերության երկրները ողջունել են ՀՀ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելը

Լուրեր

11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Եվրամիությունը ողջունում է Հայաստանի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ)՝ 2021 թվականի մարտին ուժի մեջ մտնելը, ինչպես նաև Հայաստանի միացումը Horizon Europe ծրագրին ու ԵՄ հետազոտությունների և նորարարության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Այս մասին նշված է Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ուկրաինայի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման մասին համաձայնագրերի ստորագրումը»,- ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Եվրոպական նորարարական գործընկերության նպատակներին ուղղված առաջին ներդրումների շարքում նշվում է, որ 100 էներգաարդյունավետ սմարթ ավտոբուս կտրամադրվի Երևանին՝ քաղաքում խցանումները և օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով:

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համատեքստում ընդգծվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Պորտուգալիայից BioNTech/Pfizer պատվաստանյութի 400․000 դեղաչափ կփոխանցվի Հայաստանին: Գագաթնաժողովի մասնակիցները նաև ողջունել են COVID-19 թվային հավաստագրերի փոխադարձ ճանաչումը Հայաստանի հետ:

Նշենք, որ բրյուսելյան գագաթնաժողովը կենտրոնացած էր հինգ հիմնական ոլորտների աջակցության վրա՝ տնտեսություն, կառավարում, շրջակա միջավայր, թվայնացում և հասարակություն: Այս առաջնահերթությունները հիմնված են Եվրոպական հարևանության գործիքի անցյալի ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, մասնավորապես՝ կանաչին և թվայինին անցումը, ինչպես նաև հետհամաճարակային վերականգնումը:

«Այս ճանապարհին մեր հավակնոտ բարեփոխումների օրակարգը և ընդլայնված համագործակցությունը մնում են առաջընթացի և աջակցության համար անհրաժեշտ պայմաններ. բարեկեցության ավելացում և տարածաշրջանում խաղաղության, կայունության և ճկունության խթանում, հատկապես՝ COVID-19 համաճարակի համատեքստում»,- ասված է հայտարարության մեջ։

Փաստաթուղթը նաև արտահայտում է մասնակիցների խորը մտահոգությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանի շատ երկրներում միջազգային իրավունքի սկզբունքների շարունակական ապակայունացնող խախտումների վերաբերյալ, որոնք սպառնալիք են հանդիսանում խաղաղության, անվտանգության և կայունության համար։

Հռչակագրում ասվում է նաև, որ ԵՄ-ն ափսոսում է Բելառուսի իշխանությունների որոշման համար՝ դադարեցնելու Մինսկի մասնակցությունը Արևելյան գործընկերությանը։ Միևնույն ժամանակ, ժողովրդավարական Բելառուսի տնտեսական աջակցության համապարփակ պլանը՝ մինչև 3 միլիարդ եվրո, արտացոլում է ԵՄ հանձնառությունը՝ աջակցելու Բելառուսի ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը:

Տաթև Ֆռանգյան