Factor.TV-ի հեռարձակումն արգելափակված է
Factor. TV-ի սիրելի հետեւորդներ, այսօր առավոտյան մենք զարմանքով տեղեկացանք, որ արգելափակվել է յութուբի մեր էջը, որի միջոցով ձեզ էինք ներկայացնում մեր տեսանյութերը։
Մեր մասնագետները փորձում են պարզել, թե որն է այդ արգելափակման պատճառը եւ երբ կկարողանանք վերականգնել մեր էջը։Մինչ այդ Factor. TV-ի տեսանյութերին եւ ուղիղ հեռարձակումներին հետեւեք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջում https://www.facebook.com/factor.am/
Շնորհակալություն ենք հայտնում ձեր բազմաթիվ մտահոգ նամակների եւ հեռախոսազանգերի համար եւ հավաստիացնում, որ Factor. TV-ն շարունակելու է իր գործունեությունը՝ անկախ մեր առջեւ հարուցվող որեւէ տեխնիկական կամ ոչ տեխնիկական խոչընդոտից։