Ազատության ջահն՝  ԱԺ-ում․ ընդդիմադիր պատգամավորներն ակցիա իրականացրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն այսօր խորհրդարանի դահլիճում գունավոր ճայթրուկներ վառեցին՝ կոչ անելով քաղաքացիների ապրիլի 13-ին ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և միասին վառել «ազատության ջահը»: Մինչ ճայթրուկներ վառելը| Արարատ Միրզոյանը ամբիոնից դիմեց Հայաստանի քաղաքացիներին. «ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը, դրա համար անհրաժեշտ է ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, գալ Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք Ազատության ջահը»:

Ակցիայից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց՝ շոուն չստացվեց:

ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը նիստը նախագահողին խնդրեց ընդմիջում հայտարարել, Շարմազանովը, սակայն, մերժեց՝ ասելով, որ ընդմիջումները քվեարկությունից առաջ և հետո են: «Թող հանրությունը որոշի՝ ով ինչով է զբաղված պառլամենտում»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:
 
Գորգիսյանն, այդուհանդերձ, չլքեց նիստերի դահլիճը, փոխարենը թաշկինակով փակեց քիթը: Ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ նշելով, որ իրականացված ակցիան անթույլատրելի է: Վարման կարգով խոսեց նաև «Ելք»-ից Մանե Թանդիլյանը՝ հորդորելով իր գործընկերների քայլին վերաբերել որպես ըմբոստության քայլ:
 
«Հեգնանքն ու ծաղրանքը տեղին չեն, բայց կարծում եմ՝ ինչպես պարոն Բաբլոյանն ասաց, առողջությանը կարող էր վնասել, թեև վստահ չեմ»,- հավելեց Մանե Թանդիլյանը: Ի դեպ՝ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում շատ կարճ մեկնաբանեց իրենց նախաձեռնած ակցիան՝ ասելով, որ իրենց վառած ճայթրուկները բացարձակ անվտանգ էին: