Միջանցք տրամադրելը վտանգի տակ կդնի ոչ միայն Զանգեզուրը, այլև՝ ողջ ՀՀ-ն. Թաթուլ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Լաչինի և Զանգեզուրի միջանցքը չեն կարող նույն կարգավիճակը ունենալ։ Այս մասին «Բրյուսելյան բանակցություններ. ի՞նչ ակնկալել եվրոպական միջնորդությունից» թեմայով քննարկման նշեց լրագրող Թաթուլ Հակոբյանը։

«Չգիտես ինչու ՀՀ դիվանագիտությունը չի բարձրաձայնում, որ Նախիջևանը անկլավ չէ՝ այն ճանաչվել է Թուրքիայի և Իրանի կողմից։ Իսկ Արցախը որևէ երրորդ պետության հետ սահման չունի»,- նշեց Հակոբյանը:

Նրա դիտարկմամբ՝ Թուրքիան և Ադրբեջանը տեսնում են, որ Հայաստանն, ըստ էության, մենակ է մնացել, դաշնակից չունի, թույլ է և փորձում են Հայաստանին հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը պարտադրել։

Թաթուլ Հակոբյանն ընդգծում է՝ այն տրամաբանությամբ, ինչպես թուրքերն ու ադրբեջանցիներն են հասկանում, միջանցքի մասին որևէ հոդված որևէ փաստաթղթում չկա։

Հակոբյանի համոզմամբ՝ միջանցքի թեման Հայաստանի համար պետք է կարմիր գիծ լինի, Հայաստանը պետք է համաձայնվի ճանապարհների և երկաթուղիների վերաբացման հետ, բայց որևէ կերպ չպետք է համաձայնվի միջանցքի գաղափարի հետ, պետք է ամեն ինչ անել, որ որևէ փաստաթղթում դա չամրագրվի:

Թաթուլ Հակոբյանը չի բացառում Թուրքիայի և Ադրբեջանի՝ ստատուս քվոն պահպանելու մտադրությունը։ Այն է՝ եթե Հայաստանը 25 տարի հաղթանակած էր շրջափակման մեջ, ապա շարունակի շրջափակված մնալ նաև պարտված վիճակում։

«Միջանցք տրամադրելը վտանգի տակ կդնի ոչ միայն Զանգեզուրը, այլև ողջ ՀՀ-ն»,- ընդգծեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: