Իրանը ցանկանում է, որ Թուրքիան Աֆրինը հանձնի Սիրիայի կառավարությանը

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության նախարար Ամիր Հաթեմին խոսել է Աֆրինի հետագա ճակատագրի մասին. փոխանցում է ermenihaber-ը:

Իրանը ցանկանում է, որ Աֆրինում վերահսկողություն սահմանած Թուրքիայի զինված ուժերը այն հանձնեն Սիրիայի կառավարությանը։

«Այդ հարցում Իրանը առաջին հերթին կողմնակից է այնպիսի քաղաքականությանը, որը հարգանք կցուցաբերի  երկրների տարածքային ամբողջականութան և ազգային ինքնիշխանության նկատմամբ։ Մենք թուրք եղբայրներին ասել ենք, որր եթե Սիրիայի անվտանգության հետ կապված հարցերում մտահոգություններ ունենաք, ապա դրանք կլուծվեն բացառապես Սիրիայի իշխանությունների  հետ  համագործակցության միջոցով։ Ցանկանում ենք, որ թուրք եղբայրները հարգանք ցուցաբերեն Սիրիայի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ»,-ասել է Իրանի պաշտպանության նախարարը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ Թուրքիան Աֆրինը կհանձնի Սիրիայի կառավարությանը։

Հիշեցնենք, որ Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի կողմից իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիայի շրջանակներում Աֆրինը արդեն անցել է Թուրքիայի զինուժի վերահսկողության տակ։ Նախկինում այն գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ։