Գերիների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից. Էլինար Վարդանյան

Լուրեր

02.05.2024 | 11:25
Էդ գյուղացիների խնդիրը 1-2 տան հարցն է․ Վահե Ղալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:23
Տավուշում ոստիկանություն տարված 30 անձինք ազատ են արձակվել ու ծեծի չեն ենթարկվել․ ՆԳՆ
02.05.2024 | 11:23
Բլինքենը հանդիպել է Նեթանյահուի հետ
02.05.2024 | 11:19
Վերածվել եք իշխանական նարատիվների քարոզչագործիքի․ ընդդիմադիր պատգամավորը՝ ՀՌՀ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:16
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
02.05.2024 | 11:05
Հազար ներողություն, որ ոսկե տակաշորերով չենք ծնվել․ հին ժամանակները չեն գալու․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.05.2024 | 10:49
Անհապաղ պետք է բեկում մտցնել սահմանազատման այս գործընթացի մեջ․ Սեյրան Օհանյանը ներկայացրեց՝ ինչ կանեին, եթե լինեին իշխանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 10:44
Կիրանց բնակավայրի մոտ դանակի գործադրմամբ կատարված խուլիգանության վերաբերյալ վարույթով Երևան քաղաքի 39-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել
02.05.2024 | 10:42
Լուսադեմին կիրանցեցիներին ծեծելով, ջարդելով տեղափոխել են ոստիկանական բաժանմունքներ․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 10:39
Պատգամավորի օգնականը կալանավորվել է լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու մեղադրանքով. ՔԿ
02.05.2024 | 10:29
Գետափ-Մարտունի Ճանապարհի մի հատվածը ծածկվել էր ջրաբերուկներով՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի
02.05.2024 | 10:06
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
02.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
02.05.2024 | 09:57
Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել
Բոլորը

Տարածված լուրերը, թե գերիների հարազատները հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, իրականությանը չեն համապատասխանում։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ գերիների, անհետ կորածների հարազատների պահանջը շարունակում է մնալ մեկը` պատասխանել իրենց հարցերին` մինչև ե՞րբ է շարունակվելու այս վիճակը, ե՞րբ են իրենց զավակները, եղբայրները, ամուսինները վերադառնալու Հայաստան, ի՞նչ է անում իշխանությունն այդ ուղղությամբ։

Վարդանյանը հավելեց, որ ընդդիմադիր պատգամավորները ևս դեռ շարունակում են սպասել, որ իշխող խմբակցությունը կարձագանքի ԱԺ նախագահի մասնակցությամբ տեսանյութին` արդյոք նրանք կիսո՞ւմ են ԱԺ նախագահի տեսակետը, դա իշխող քաղաքական ուժի ընդհանուր գի՞ծն է, թե՞ ոչ։

Վարդանյանը հիշեցրեց, որ 2020թ. ստորագրված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է գերիների փոխանակման «բոլորը բոլորի հանդեպ» սկզբունքը, որին ՀՀ իշխանություններն այդպես էլ հետամուտ չեղան։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին համացանցում հայտնվեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութ, որում ԱԺ նախագահը հայտարարում է, որ գերիներն իր համար չկան, և որգերիների ծնողներն էլ գիտեն, որ իրենց որդիները դասալքություն են արել:

Մանրամասները՝ տեսանյութում: