«Սովորեք լսել, հատկապես՝ կանանց», «Անջատեք խոսափողը, ժամանակը սպառվել է»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը կառավարության 100 օրվան նվիրված հանրահավաքում հայտարարել է՝ երբ որ լինի որևէ փաստաթուղթ բանակցությունների սեղանին, կգա ու կներկայացնի ժողովրդին»,- ԱԺ ամբիոնից այս մասին հիշեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սկսեց տեղից  բղավել:

«Սովորեք լսել, հատկապես՝ կանանց: Այստեղ տղամարդկային կոդեքս չեմ բացատրելու»,- նշեց Խամոյանը:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախազգուշացրեց Եղոյանին՝ ասելով, որ կհեռացնի ԱԺ դահլիճից:

«Ստում է»,- ասաց Եղոյանը։

«Նույնիսկ այդ պարագայում ես Ձեզ կհեռացնեմ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանը։

Ագնեսա Խամոյանը շարունակելով ելույթը՝ նշեց, որ զարմանում է, թե ինչու են այդպես բորբոքվում ՔՊ-ական պատգամավորները, այն դեպքում, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասել էր՝  գուցե իրենց սխալն այն է եղել, որ չեն եկել, ժողովրդի հետ չեն խոսել։

Նա հիշեց իշխանավորների այլ հայտարարություններ կեղծ տեղեկանքների, միլիարդների մասին, ապա նշեց. «Երեք տարի իշխանության եք, բացահայտեիք այդ միլիարդները, «Մարտի 1»-ը, «Հոկտեմբերի 27»-ը։ Բացահայտեիք»։

Մանրամասները՝ տեսանյութում: