Ադրբեջանն ուզում է ամեն գնով կտրել Արցախի կապը և՛ Հայաստանի, և՛ արտաքին աշխարհի հետ․ մենք պետք է համառորեն դրան հակառակ քայլեր անենք․ Դավիթ Բաբայանը՝ ԱԳ նախարարների չկայացած հանդիպման մասին

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Նախորդ շաբաթ Ստոկհոլմում ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ծրագրված հանդիպումը տեղի չունեցավ։ Պաշտոնական Երևանը ձախողված հանդիպման պատճառների մասին շատ բան չի հայտնել, արտգործնախարարության խոսնակը միայն հայտարարել էր, թե «հայկական կողմը երբեք չի խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպումներից»։ Բաքուն, որպես պատճառ, բերել էր Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցը Ստեփանակերտ։

Չկայացած հանդիպման և դրա հետևանքների մասին Factor.am-ը զրուցել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ։

-Պարո՛ն Բաբայան, նախորդ շաբաթվա վերջին ադրբեջանական կողմը «բոյկոտեց» ԵԱՀԿ նախարարարական համաժողովի շրջանակում նախապես պլանավորված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ պատճառ բերելով հայաստանյան խորհրդարանականների այցը Արցախ։ Այդ ցուցադրական քայլը ի վնաս մե՞զ, թե՞ ի վնաս իրենց է աշխատելու։ Աշխարհն ինչպե՞ս կարձագանքի դրան, կարո՞ղ է դա դառնալ պատճառ, որ այլևս այստեղից Արցախ այցեր չլինեն։  

Ադրբեջանի կողմից նման քայլը սպասելի էր։ Հանդիպումը համընկել է այցի հետ, դրա համար չեղարկել են, բայց այն, որ Ադրբեջանը ուզում է ամեն գնով կտրել Արցախի կապը և՛ Հայաստանի, և՛ արտաքին աշխարհի հետ, պարզից էլ պարզ է։ Մենք պետք է հասկանանք, որ իրենք դիմելու են տարբեր հնարքների, տարբեր ձևերով փորձելու են խոչընդոտել Արցախի հետ արտաքին աշխարհի կապը։ Ինչո՞ւ են այդպես անում․ պատճառն անհայտ է՝ ցանկանում են, որ հայաթափվի Արցախը, չզարգանա, այստեղ որևէ ներդրում չլինի և այլն։ Այդպես նրանք կարող են մի օր կուլ տալ Արցախը։

-Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը կարո՞ղ է հասնել իր այդ նպատակին։

-Կախված է մեր աշխատանքից․ մենք էլ պետք է համառորեն հակառակ քայլերը ձեռնարկենք և կարողանանք հասնել մեր նպատակներին։

-Ամիսներ առաջ էր հայտարարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան, այդ թվում՝ Արցախ այցի մասին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո էր ասել այդ մասին։ Բայց այն սեպտեմբերից հետո մինչ այս պահը տեղի չի ունեցել։ Կարո՞ղ ենք ասել, որ մինչ այս պահը Ադրբեջանը կարողանում է հասնել իր առջև դրված նպատակներին։

Ժամանակը ցույց կտա։ Միայն մեկ հետաձգված այցը չի կարող չափանիշ լինել։ Բայց այն, որ Ադրբեջանը, ըստ ամենայնի, փորձելու է հասնել նրան, որ Արցախի կապը կտրի նաև միջազգային կառույցների հետ, նաև խոչընդոտի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ներկայացուցիչները գան տարածաշրջան, միանշանակ է։ Դա անելու է՝ բարձրացնելով հարցը, թե ինչպիսի երթուղով պետք է այցելությունը լինի, վերջացրած տարբեր այլ տեսակի սադրանքներով, հրադադարի ռեժիմը խախտելով։ Սա Ադրբեջանի ոճն է, և մենք պետք է դրան պատրաստ լինենք։

-Ձեզ բացատրե՞լ են, թե ինչու այցը չի կայանում։

Նրանք ասում են՝ կայցելեն, մենք էլ սպասում ենք։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում իր ենթադրությունն էր ներկայացրել, որ Ադրբեջանն է խոչընդոտում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այցելի տարածաշրջան։ Ստացվում է, որ Ադրբեջանը խոչընդոտում է համանախագահության այցը ոչ միայն Ստեփանակերտ, այլ նաև Երևան։

Այո՛, Ադրբեջանը փորձելու է դա անել։ Մենք պետք է դրա դեմ պայքարենք մինչև վերջ։

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ Ադրբեջանի նպատակը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը գործընթացներից դուրս մղելն է։

Իհարկե՛, նրանց նպատակներից մեկը դա է, որ ցույց տան, որ տեսեք՝ Արցախյան հիմնախնդիր չկա, դա Ադրբեջանի ներքին խնդիրն է և այլն։ Կամ էլ փորձում են այնպես անել, որ իրենցից կախված լինի այդ ձևաչափի գոյությունը։ Կապրիզներով, շանտաժներով և այլ ձևերով փորձում են ցույց տալ, որ երբ իրենք չեն ուզում, այդ խումբը չի գալիս և այլն, և այլն։

-ԵԱՀԿ Մինսկի խումբը արտգործախարարների չկայացած ստոկհոլմյան հանդիպումից հետո հայտարարություն տարածեց, որով իր ափսոսանքն էր հայտնում այդ կապակցությամբ։ Արդյո՞ք համանախագահությունը լծակներ չունի Ադրբեջանի վրա ազդելու, չի՞ կարող չգնալ ադրբեջանական կողմի կապրիզներին ընդառաջ։

Դա կախված է նրանից, թե ինչպիսի աշխատանք են տանում կողմերը։ Դրա համար պետք է ամեն ինչ անենք, որ նվազագույնի հասցնենք թշնամիների գործողությունները և կարողանանք հասնել մեր շահերի պաշտպանությանն ու առաջխաղացմանը։

-Արցախից այս պահին ինչ-որ բան կախվա՞ծ է։

Իհարկե՝ կախված է։ Արցախը մենք պետք է դիտարկենք որպես սուբյեկտ, որպես լինելիություն։ Մնացած ձևաչափերը, արարողակարգային հանդիպումները, այցերը միասին պետք է անենք։

-Վերջերս Սոչիում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը և դրան հետևած հայտարարությունն ինչի՞ մասին էին այնտեղ կա՞ր Արցախին վերաբերող ինչ-որ մաս, թե՞ Արցախը մնում է գործընթացներից դուրս։

Արցախը չի կարող գործընթացներից դուրս մնալ․ սա ամենակարևոր խնդիրն է։ Պարտադիր չէ, որ ամեն մի հայտարարության մեջ նշված լինի։ Այն, որ քննարկում էր, չէին կարող շրջանցել հարցը։ Սա ամենաբարդ հարցն է։ Դրա համար են ասում, որ հակամարտությունը լուծված չէ, ժամանակ է պետք, ամենաբարդ խնդիրների շարքին է այն դասվում։

-Մեզ մոտ ստացվո՞ւմ է Արցախյան հարցն օրակարգում պահել։

Արցախյան հարցը, ուզած թե չուզած, լինելու է օրակարգում։ Այն շատ կարևոր աշխարհաքաղաքական խնդիրներից է՝ գլոբալ մասշտաբով։ Իհարկե՝ կողմերի ընկալումն ազդում է այդ ամենի վրա։ Եթե վաղը Ադրբեջանը հրաժարվի Արցախից, արդեն նոր իրավիճակ է, չէ՞, ստեղծում։ Եթե հայ ժողովուրդն է հրաժարվում, արդեն այլ իրավիճակ է ստեղծվում։ Եթե երկուսն էլ չեն հրաժարվում, արդեն այլ հարց է։ Այսինքն՝ իրավիճակը կախված է կողմերի մոտեցումներից, արժեհամակարգից և այլն։ Կրկնում եմ՝ կողմերի ընկալումները կարող են ազդել իրավիճակի վրա, բայց Արցախին գործընթացից դուրս թողնել չեն կարող։

-Պարո՛ն Բաբայան, դեկտեմբերի 15-ին Բրյուսելում սպասվում է Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ կան Արցախում դրանից։

-Իհարկե՝ կարևոր հարցեր կքննարկվեն։ Պետք է սպասենք հանդիպմանը։ Մեր ակնկալիքն այն է, որ նման հանդիպումները նպաստեն կայունության և խաղաղության պահպանմանը։

Հռիփսիմե Հովհաննիսյան