Կոռուպցիան սպառնում է համաշխարհային ժողովրդավարությանը․ Սպիտակ տունը հրապարակել է կոռուպցիայի դեմ ուղղված ԱՄՆ ռազմավարությունը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սպիտակ տունը հրապարակել է կոռուպցիայի դեմ պայքարի ԱՄՆ ռազմավարոթյունը։ Սպիտակ տան պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում է, որ կոռուպցիան քաղցկեղ է հասարակությունների մարմնում՝ հիվանդություն, որը խժռում է հանրային վստահությունը և կառավարությունների՝ իրենց քաղաքացիներին տված խոստումները կատարելու կարողությունը:

«Կոռուպցիայի վնասակար հետևանքներն ազդում են հասարակության գրեթե բոլոր շերտերի վրա: Այն խորացնում է սոցիալական, քաղաքական և տնտեսական անհավասարությունն ու բևեռացումը, խոչընդոտում է պետությունների՝ հանրային առողջապահական ճգնաժամերին արձագանքելու կամ որակյալ կրթություն տրամադրելու կարողությանը, վատթարացնում է բիզնես միջավայրը և տնտեսական հնարավորությունները, հրահրում է հակամարտություններ և խաթարում է հավատը կառավարության հանդեպ:

Նրանք, ովքեր չարաշահում են պաշտոնական դիրքը անձնական շահի համար, գողանում են ոչ միայն նյութական հարստությունը, այլև մարդկային արժանապատվությունն ու բարօրությունը:

Ճանաչելով կոռուպցիայի՝ ժողովրդավարությունը քայքայելու կարողությունը՝ 2021 թվականի հունիսի 3-ին ԱՄՆ նախագահ Բայդենը կոռուպցիայի դեմ պայքարը հաստատել է որպես ԱՄՆ ազգային անվտանգության հիմնական շահ:

Համապատասխանաբար, նա հանձնարարել է իր ազգային անվտանգության թիմին՝ ղեկավարել համապարփակ ռազմավարության ստեղծումը, որը, իրականացման դեպքում, կբարելավի ԱՄՆ կառավարության կարողությունը՝ կանխելու կոռուպցիան, ավելի արդյունավետ պայքարելու ապօրինի ֆինանսավորման դեմ, կոռումպացված դերակատարներին ավելի արդյունավետ պատասխանատվության ենթարկելու համար»,- ասվում է Սպիտակ տան կողմից հրապարակված հայտարարության մեջ, որտեղ մեջբերվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2021 թվականի հունիսի 3-ին արված հայտարարությունը։

«Կոռուպցիան սպառնում է Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը, տնտեսական արդարությանը, աղքատության դեմ պայքարին ու զարգացմանն ուղղված համաշխարհային ջանքերին և հենց ժողովրդավարությանը: Սակայն արդյունավետորեն կանխելով և հակազդելով կոռուպցիային, ինչպես նաև ցուցադրելով թափանցիկ և հաշվետու կառավարման առավելությունները՝ մենք կարող ենք կարևոր առավելություն ապահովել Միացյալ Նահանգների և այլ ժողովրդավարական երկրների համար»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Տաթև Ֆռանգյան