Արմեն Սարգսյանն ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Այս մասին տեղեկացնում է նախագահականի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը Հանրապետության նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները: