Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ. Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք․ Արարատ Միրզոյան

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության և պատրաստ է դրան հասնելու համար բանակցությունների։ Այս մասին ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ադրբեջանի կողմից ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրականացված ագրեսիայից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը մնում է լարված։ 2021 թվականի մայիսի 1-ից Ադրբեջանի Զինված ուժերը ներխուժել են ՀՀ տարածք և մինչ օրս շարունակում են ապօրինաբար գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը կոպտորեն խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ այդպիսով Ադրբեջանը նաև ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի՝ բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնությունը։

«Ադրբեջանը ոչ միայն շարունակում է անտեսել միջազգային հանրության՝ բոլոր ռազմագերիներին ու պահվող անձանց անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակելու վերաբերյալ կոչերը, այլ նաև ավելացնում է նրանց թիվը: Ոչ մի պատրվակ չի կարող արդարացնել այս գործողությունները»,- հայտարարել է Միրզոյանը։

«Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքում ապակայունացնող գործոն է մեր տարածաշրջանում։ Հուսով ենք, որ նոյեմբերի 26-ին ՌԴ կողմից կազմակերպված եռակողմ հանդիպումը ճանապարհ կհարթի իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- հայտարարել է Միրզոյանը։

Նա նշել է, որ ուժի կիրառումը երբեք չի եղել խաղաղության հասնելու ճանապարհ, մասնավորապես՝ մեր տարածաշրջանում։

«Հայաստանը պատրաստ է տարածաշրջանում խաղաղության և պատրաստ է դրան հասնելու համար բանակցությունների»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարը։

Նա հավելել է, որ որքան շուտ Ադրբեջանը ձեռնամուխ լինի խաղաղության գործընթացի վերսկսմանը, այնքան ավելի մեծ կլինի տարածաշրջանում հակամարտության բազմակողմանի և ընդունելի լուծման հասնելու հավանականությունը։

Տաթև Ֆռանգյան