Բլինքենը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների վերսկսումը և կոչ արել առաջընթացի հասնել ռազմագերիների հարցում

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նա, մասնավորապես, ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ շփումների վերսկսումը և կոչ արել երկխոսել հումանիտար հարցերում։

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև ուղիղ շփման վերականգնումը։ Մենք կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերում, ներառյալ՝ ռազմագերիների, ականազերծման, անհետ կորած անձանց, հետաքննել մարդու իրավունքների ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումները և մեղավորներին ենթարկել պատասխանատվության»,-ասել է Բլինքենը։

Նա հույս է հայտնել, որ նաև Ռուսաստանի հետ միասին կկարողանան աշխատել այդ ոլորտում՝ առաընթացի հասնելու համար։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել լուծել այլ կարևոր հարցերը ևս, մասնավորապես, սկսել «սահմանների դելիմիտացիա ու դեմարկացիա, վերականգնել տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունները, ինչպես նաև շարունակել համագործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար»։

Էմմա Չոբանյան