Հայաստանում հիմնադրվում է մասնագիտական կրթության միջազգային կենտրոն

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Հայաստանում մեկնարկում է բացառիկ գործընկերային նախագիծ՝ «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը. տեղեկացնում են IDeA հիմնադրամից:

«Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության: «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

«Մատենան» առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթական ծառայություններ՝ արդեն հավաքագրած լինելով թե՛ համաշխարհային, թե՛ տեղական փորձագետների հսկայական բազա, համադրելով և մեկտեղելով նրանց փորձը, ինչպես նաև համագործակցելով միջազգային հեղինակավոր հաստատությունների հետ: Այն հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը:

Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը՝ միջին և բարձր օղակների ղեկավարների, ինչպես նաև ձեռնարկատերերի համար: Դպրոցի հոգաբարձուների միջազգային խորհուրդը, ինչպես նաև միջազգային ակադեմիական խորհուրդը կազմված են ակադեմիական և գործարար համայնքների հեղինակավոր ներկայացուցիչներից, հայտնի հասարակական-քաղաքական գործիչներից, որոնց թվում են «McKinsey» ընկերության՝ Բելգիայի և Լյուքսեմբուրգի գրասենյակի երկարամյա ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի խորհրդի նախագահ Պիեռ Գուրջյանը, «Picsart» ընկերության համահիմնադիր և տնօրեն Հովհաննես Ավոյանը, «Yandex» ընկերության գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, Նոր տնտեսագիտական դպրոցի ռեկտոր Ռուբեն Ենիկոլոպովը, Ռուսաստանի ժողովրդական տնտեսության եւ պետական ծառայության ակադեմիայի ռեկտոր Վլադիմիր Մաուն, Մոսկովյան ավիացիոն ինստիտուտի ռեկտոր Միքայել Պողոսյանը, «Renault-Nissan-Mitsubishi» ավտոմոբիլային ալյանսի նախկին ղեկավար Կառլոս Գոնը, «Ernst & Young» ընկերության՝ ԱՊՀ երկրների երկարամյա ղեկավար Կառլ Յոհանսոնը, Ղազախստանի նախկին վարչապետ Իմանգալի Տասմագամբետովը, «QG Family Office» ընկերության տնօրեն Մարթա Ալբերտը և այլ նշանավոր անդամներ:

«Մատենայի» առաջին ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում: Ծրագրերի հնարավոր մասնակիցներ կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչները և օտարերկրացիները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և տարածաշրջանի այլ երկրներից: Համաշխարհային և տեղական հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպվելու են նաև անվճար բաց դասեր՝ երիտասարդների, ուսանողների և հասարակության ավելի լայն շերտերի համար: «Մատենայի» դասընթացներն անցկացվելու են ինչպես Հայաստանում (Երևան, Դիլիջան և այլն), այնպես էլ արտերկրում՝ միջազգային գործընկերների հետ համատեղ և երեք լեզուներով՝ հայերեն անգլերեն և ռուսերեն։ Զուգահեռեբար պլանավորվում է «Մատենայի» առանձին ակադեմիական բազայի ստեղծում:

«Մատենան» կնպաստի նաև «Ապագա հայկականը» հանրային նախաձեռնության 15 ռազմավարական նպատակների, մասնավորապես՝ «Կրթության գերազանցություն. առաջնահերթություն հաղորդել կրթությանը՝ որպես աշխարհի հայության բարձրագույն սոցիալական արժեք» նպատակի իրականացմանը:

«Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու 20 տարիների ընթացքում ես բախվել եմ չորս հիմնական մարտահրավերների. որակյալ կառավարիչների պակաս, մասշտաբային, բազմավեկտոր նախագծերի պակաս, որոնք դրական փոփոխությունների շղթայական էֆեկտ կապահովեին, այդ նախագծերի իրագործման համար ֆինանսական միջոցների պակաս, ինչպես նաև դրանց իրականացման համար բարենպաստ և խթանող միջավայրի բացակայություն: Այս բոլոր մարտահրավերները փոխկապակցված են, բայց գլխավորը, իմ կարծիքով, առաջինն է, և եթե մենք կարողանանք դրա պատասխանը գտնել, ապա դա կդառնա մնացած բոլոր խնդիրների լուծման բանալին»,- ընդգծում է Ռուբեն Վարդանյանը։ «Այդ իսկ պատճառով մենք ստեղծում ենք առաջնորդության և կառավարչական հմտությունների զարգացման կենտրոն ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի ներկայացուցիչների համար։ Քանի որ մեր դպրոցի ծրագրերը նախատեսված են լինելու նաև հանրային պաշտոնյաների համար, հուսով ենք, որ կկարողանանք արդյունավետ փոխգործակցություն կառուցել պետության հետ»։

«Հայաստանում որակյալ մասնագետներ միշտ ունեցել ենք, սակայն նրանց պատրաստման և վերապատրաստման գործընթացները կրել են հատվածական, քաոտիկ, ձևական բնույթ: Այժմ հատկապես էական պակաս է զգացվում այն մարդկանց, որոնք պատրաստ կլինեն իրենց գիտելիքի, փորձի և անձնային մշտական աճի շնորհիվ առաջնորդել համապատասխան համակարգերի բարեփոխումները՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական և տեղական ինքնակառավարման ոլորտներում: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է Հայաստանում մասնագիտական կրթության և հատկապես մասնագետ-առաջնորդների պատրաստման գործում սկզբունքորեն նոր որակի և մշակույթի արմատավորում, ինչը մեր պետության առաջընթացի անհրաժեշտ նախապայմաններից է: Ամեն ինչ պարզ է. «Մատենայի» միջոցով մենք, ըստ էության, ստեղծում ենք գերազանցության մի հարթակ, որում համատեղում ենք համաշխարհային առաջատար մասնագետների, առաջնորդների, ինչպես նաև տեղական լավագույն մասնագետների փորձը և այն աստիճանաբար տարածում ենք Հայաստանում, որպեսզի մեր երկրի համար իրական արդյունք ստանանք», – նշում է Ռուբեն Հայրապետյանը:

Այս կարևորագույն առաքելության իրականացմանը նպաստելու վճռականությամբ Հայաստանում հիմնադրվում է «Մատենա» միջազգային դպրոցը: Մեկնարկային ծրագրերի մասին կհայտարարվի շուտով, իսկ մինչ այդ կարող եք հետևել լրահոսին և տեղեկանալ «Մատենայի» միջազգային համայնքին միանալու հնարավորությունների մասին:
www.matena.am