ՀՀ նախագահի չորս օգնական ազատվել է պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին կարգադրություններ է ստորագրել Հայաստանի Հանրապետության նախագահի չորս օգնականի պաշտոնից ազատելու վերաբերյալ. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ըստ այդմ պաշտոնից ազատվել են՝ Ավետիս Բերբերյանը, Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանն ու Հրայր Ղուկասյանը: