Մերժում ենք ինքնաոչնչացնող անասնիզմը. Վարուժան Ավետիսյան

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը
«Սասնա ծռեր» խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Արմավիր» ՔԿՀ-ից հոդված է հրապարակել, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
 
Երկու ծայրահեղություն, որ բնության օրենքով նույնահետևանք են (ըստ Հեգելի՝ նույնանում են), քայքայում ու սպառնում են մեր ազգային-պետական օրգանիզմը, ձախողում են նրա լիակատար կայացումը և բնականոն զարգացումը, չեզոքացնում ու բացառում են նրա առաքելությունը՝ մատնելով մեզ ինքնաոչնչացման:
 
Իր վերջին հարցազրույցներից մեկում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ Վահան Տերյանն առաջին ծայրահեղությունն անվանել է «զոոլոգիական ազգայնականություն»:
Օգտվելով Վահան Տերյանի ձևակերպման համատեքստից և, ճանաչելով ծայրահեղությունների նույնացման օրենքը, մյուս ծայրահեղությունն առանց վարանելու պետք է անվանենք «զոոլոգիական ազատականություն»:
 
Այս երկուսի ազդեցությամբ հանրային ընկալումներն ու թեմատիկան սեղմվում, կաղապարվում և տեղավորվում-սահմանափակվում են զոոլոգիական չափման մեջ և վերածվում ախտածին-աղետաբեր միջավայրի, որտեղ այդ երկու անհաշտ հակառակորդները, կենդանու զույգ ծնոտների նման հիմքում միանալով, անասնական անհագությամբ իրենց երախն են առնում մարդկանց իղձերը, մտքերը, զգացմունքները, կենսական էներգիան, արարչական շնորհները և ծամելով, մանրացնելով, թքաշաղախ պղծելով ու խառնելով՝ որովայնի բաժին են դարձնում այդ ամենը, որ կոչված է մարդկային լինելու:
 
Միանգամայն տեղին է դիմել Ջորջ Օրուելին և այս զոոլոգիական ծայրահեղությունների անհաշտ, բայց նույնահետևանք համատեղությունը բնորոշել որպես յուրահատուկ անասնիզմ:
Եթե «զոոլոգիական ազգայնականությունը» մերժում է Քաղաքացուն, ապա «զոոլոգիական ազատականությունը» մերժում է Հային և, երկուսը միասին՝ Մարդուն ու մարդկայինը, համակեցայինն ու հասարակականը, ինչը ազգին նախ դարձնում է բնակչություն, իսկ հետո՝ մարդկային նախիր:
 
Հետևելով Կոստան Զարյանին, պետք է վճռականորեն մերժենք այս անասնական ու կործանարար երկվությունը: Միայն ազգայինը կարող է լինել համամարդկային և մարդկայինը՝ ազգային:
 
Մենք պարտավոր ենք, հանուն Մարդ և Հայ մնալու, վե՛ր կանգնել այս անասնական չափումից և մտածել ու գործել մարդկայինը և ազգայինը ներդաշնակող չափման մեջ: Դառնալ հանգով ու ոճով՝ հայկական և կերպարանքով ու կառուցվածքով՝ քաղաքացիական, հասարակություն:
 
Լինե՛լ ազգային ինքնության ու քաղաքացիական տիրականության վրա հիմնված պետություն և դրա առանցքի շուրջը Հոգևոր Հայրենիքի տիրույթում համախմբել համայն հայությանը՝ որպես «Հայոց աշխարհ» համահայկական ցանցային կազմակերպվածք:
 
Եվ, որպես այդպիսին՝ մեր ազգային առաքելությանը հետամուտ լինելով ներդաշնակել համամարդկային առաքելությանը և մեր արարչադիր տեղն զբաղեցնել մարդկության մեծ ընտանիքում:
 
Սասնա Ծուռ Վարուժան Ավետիսյան