Արմեն Սարգսյանի երդմնակալության օրը հյուրերը ոտքի վրա կմնան. «Ժողովուրդ»

Լուրեր

12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երկուշաբթի օրը մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում տեղի կունենա նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ կազմակերպիչները վերջին պահին լուրջ խնդրի առաջ են կանգնել, երբ պարզել են, որ համալիրը կարող է տեղավորել ընդամենը 1200 անձի, սակայն նախատեսված հյուրերի թիվը եղել է ավելի քան 1600 հոգի: Առայժմ հայտնի չէ, թե ինչպե՞ս են տեղավորելու այդ 400 հոգուն. հարցին լուծում կտան վերջին պահին, տեղում:

«Ժողովուրդ» օրաթերթին նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությունից արդեն երեկոյան, ի պատիվ Սարգսյանի, նախատեսված է մեծ խնջույք «Ֆլորենս» ռեստորանային համալիրում: Դրան մասնակցելու են Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության ներկայացուցիչները, ԱԺ նախագահը, փոխնախագահներն ու խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահները. «շարքային» պատգամավորներից հավանաբար մի քանի հոգի կլինի: Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ երդմնակալության արարողությանը, ինչպես նաեւ գիշերը կազմակերպվելիք խնջույքին ներկա է լինելու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրը՝ սենատոր Դարիգա Նազարբաեւան, որը Արմեն Սարգսյանի հետ բիզնես գործընկեր է. «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ է գրել, որ Ա. Սարգսյանը Նազարբաեւների ընտանիքի վստահելի անձանցից մեկն է, եւ նրա միջոցով են Ղազախստանի ղեկավարի ընտանիքի անդամներն օրինականացնում իրենց գումարները: Սարգսյանը նաեւ եղել է Ղազախստանում «Բրիթիշ պետրոլ» ընկերության ներկայացուցիչը:

«Ժողովուրդ» օրաթերթը հյուրերի քանակի հետ կապված խնդիրների մասով մեկնաբանությունների համար դիմեց ԱԺ լրատվական վարչություն, որտեղից, սակայն, ասացին, թե բոլոր հրավիրվածներն էլ ունեն իրենց տեղը:

Հ.Գ. Ի դեպ, մարզահամերգային համալիրում կայանալիք երդմնակալության արարողությանը լրագրողները հետեւելու են ԱԺ-ից: Այլ կերպ ասած` իշխանությունները շարունակում են սահմանափակումներ մտցնել լրատվամիջոցների, որ նույնն է՝ մամուլի ազատության նկատմամբ: Ընդ որում, անգամ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո նման սահմանափակումներ չկային:

Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում: