Հիմա Արցախի ինչ ստատուս էլ քննարկվի, Ադրբեջանի ներսում է լինելու․ թողնենք ապագային ստատուսի հարցը․ Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Սամվել Բաբայանն է

-Պարո՛ն Բաբայան, Արցախում ռուս խաղաղապահների մանդատի լեգիտիմացում կարո՞ղ է տեղի ունենալ, հատկապես, երբ Ադրբեջանը չի ստորագրում խաղաղապահների մանդատը։ Բանակցային փուլում կար գերիշխող տեսակետ, որ Արցախում խաղաղապահները չեն լինելու համանախագահ կամ հարևան պետության զինվորականներ, սակայն պատերազմի արդյունքում ռուսներ տեղակայվեցին։ Միջազգային խաղաղապահ այլ ուժերի տեղակայում պատկերացնո՞ւմ եք ԼՂ-ում՝ ռուսների հետ համատեղ։

-Մենք բերելու ենք նոր կոնֆլիկտի, եթե թույլ տվեցինք դա լինի՝ նոր զորքեր մտնեն։ Երկրորդ՝ այն քայլերը, որ այսօր անում է Հայաստանը՝ ապաշրջափակում, դելիմտացիա, այս խնդիրները ճիշտ լուծելուց հետո Ադրբեջանը ևս պետք է գնա այլ քայլերի, եթե իրոք տարածաշրջանում խաղաղության նպատակ ունի։ Նայած՝ որ տեսանկյունից է հայ ազգը նայում։ Կան մարդիկ՝ համարում են, որ մենք կորցրել ենք Ղարաբաղը։

-Անգամ հնչում են տեսակետներ, որ միակ տարբերակը Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելն է և այդպիսով կոնֆլիկտի թեման փակելը։

-Դրանք հիվանդագին մարդիկ են, որ ընդհանրապես չեն հասկանում քաղաքականությունից և ռեգիոնը լավ չեն պատկերացնում։ Ես ձեզ ասում եմ, որ ունենք բոլոր շանսերը, և Ադրբեջանը դա պիտի հասկանա, որ Ղարաբաղի հարցում պետք է գնա շատ լուրջ փոխզիջումների, որ նորից կոնֆլիկտի չբերի։ Եկեք մի քիչ համբերություն ունենանք, և հետո կգնանք երկրորդ փուլին։

-Դուք փուլային բաժանումներ արեցիք։ Կան պնդումներ, որ հենց այսօր է պետք երկարաժամկետ լուծում տալ՝ որոշելով կարգավիճակը։ Ձեր խոսքից բխում է, որ կոնֆլիկտը չի լուծվելու ո՛չ մեկ, ո՛չ հինգ, ո՛չ տասը տարուց, առկախենք այսօր պրոբլեմի լուծումը և ինչ-որ մի օր հարց լուծել հայկական կողմի տեսանկյունով։ Ի՞նչ հաշվարկ կա այստեղ։

-Կա «մանդատային տարածք» հասկացություն, միջազգային մանդատը ինքնուրույնություն է տալիս, ապրում են մանդատի ներքո, քանի դեռ երկու ժողովուրդներն իրար փոխվստահություն չեն ներշնչել։ Դրանից հետո նոր միայն վերադառնում են ստատուսի խնդրին։ Ե՞րբ կլինի այս փոխվստահությունը, թողնենք ապագային։ Այսօր չփորձենք այդ խնդրի լուծումը տալ։ Փորձենք այսօր ինքնուրույնությունն ապահովել, ոչ թե մեկ, այլ երկու ճանապարհ կկապի մեզ Արցախին, դրանից հետո ժամանակը ցույց կտա։ Եթե մենք այսօր նստում ենք բանակցությունների՝ ստատուսի խնդիր լուծելու, մենք ինչ ստատուս էլ քննարկենք, լինելու է Ադրբեջանի ներսում։ Դրա համար, երբ ես ասում եմ՝ «մանդատային տարածք», մարդիկ չեն ընկալում, խորհուրդ եմ տալիս ևս մեկ անգամ մտածել խորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան