Ծնողների կամքով երեխաները հաճախ դառնում են սխալ լուսաբանման «զոհ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

 ԶԼՄ-ների ոչ պրոֆեսիոնալ լուսաբանման հետևանքով խախտվում են երեխաների հիմնարար իրավունքները։ Այս թեմայով «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման մասնակիցները նշեցին՝ հաճախ երեխաների խնդիրների լուսաբանման պատրվակով հրապարակում են երեխաների խիստ անձնական տվյալներ, որոնք երեխաների համար ունենում են ճակատագրական հետևանքներ:

«Այն բռնությունը, որին երեխան կարող է ենթարկվել և՛ դպրոցում, և՛ հասարակության մեջ, և՛ իրենց համայնքում տվյալ լուսաբանման պատճառով, հասարակական ընկալումների պատճառով կարող են խորը հետևանքներ թողնել։ Հաճախ սխալ լուսաբանումը երեխային հանգեցրել է ինքնասպանության»,- ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ, «Երեխայի և ընտանիքի աջակցության» ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը։

Երեխաների մասին նյութեր պատրաստելիս նրանց իրավունքների խախտումների հիման վրա դատական գործ հարուցելու պրակտիկա Հայաստանում չկա, ասաց «Վորլդ Վիժն» Հայաստանի Երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը․ «Հեռուստատեսային հաղորդումներն իրավական առումով կարողացել են ապահովագրել իրենց, որովհետև ունեն համաձայնություն ծնողի կողմից, որոնք շատ հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ վատ իմաստով երկարատև հետևանքներ դա կարող է ունենալ երեխայի համար»։

Երեխաների աղքատությունը, սոված կամ մրսած լինելը նկարագրելու համար հարկավոր է դա անել չանձնավորված, հնարավորինս խուսափել երեխաների դեմքը ցույց տալուց կամ նրանց տվյալները հրապարակելուց, եթե դա չի բխում երեխայի անվտանգությունից կամ չունի հանրային նշանակություն։ Քննարկման մասնակիցները տեղեկացրեցին, որ մի քանի կազմակերպություններով հանրային արշավ են սկսելու՝ բռնության փոխարեն սեր կարգախոսով։ Հանդիպելու են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, քննարկելու երեխաների կյանքի վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու կանոններն ու նորմերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան