Հայաստանը հետաքրքրված է ռուսական նորագույն «Կա-52Մ» և «Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռներով

Լուրեր

11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Բոլորը

Մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, Ղազախստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), հետաքրքրություն են ցուցաբերում ռուսական նորագույն «Կա-52Մ» և «Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռների նկատմամբ։ Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է «Ռոստեխ» պետական ​​կորպորացիայի «Ռուսական ուղղաթիռներ» հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

Նրա խոսքով՝ Dubai Airshow 2021 միջազգային ցուցահանդեսի շրջանակում, որն անցկացվել է նոյեմբերի 14-18-ը ԱՄԷ-ում, օտարերկրյա հաճախորդների մեծ հետաքրքրություն է գրանցվել ռուսական «Կա-52Մ» և «Մի-28Նէ» մարտական ուղղաթիռների նկատմամբ։

«Պատվիրակություններ կային Հայաստանից, Ղազախստանից, Մալայզիայից, Մավրիտանիայից, ԱՄԷ-ից, Սաուդյան Արաբիայից։ Ռոսօբորոնէքսպորտի գործընկերներն ակտիվորեն աշխատում են առաջխաղացման ուղղությամբ, մենք գոհ ենք այն արդյունքից, որ ունենք»,- նշել է գործակալության զրուցակիցը։

Նշվում է, որ ԱՄԷ-ում անցկացված Dubai Airshow 2021-ի գլխավոր նորույթներից էր «Մի-28Նէ» հարվածային ուղղաթիռի միջազգային պրեմիերան։ Նախկինում «Գիշերային որսորդի» այս մոդիֆիկացիան երբեք չի ցուցադրվել արտասահմանյան ցուցահանդեսներում։ «Կա-52»-ը ևս առաջին անգամ է մասնակցել է Dubai Airshow-ին։

Տաթև Ֆռանգյան