ՌԴ-ն պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա 2022թ․ հունվարին․ Ուկրաինայի հետախուզություն

Լուրեր

22.08.2026 | 21:13
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
22.08.2026 | 20:32
ԵԱ. Արթուր Դավթյանը մեդալ չնվաճեց
22.08.2026 | 20:04
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Հենրիկ Հայկյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար
22.08.2026 | 19:27
Վանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինեն
22.08.2026 | 18:55
Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է
22.08.2026 | 18:26
Փաշինյանը շրջայց է կատարել «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներում
22.08.2026 | 17:48
Օգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
Բոլորը

Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանին ավելի քան 92 հազար զինծառայող է կուտակել ու պատրաստվում է հարձակման, որը կարող է տեղի ունենալ 2022 թվականի հունվարի վերջին՝ փետրվարի սկզբին։ Այս մասին Military Times-ին տված հարցազրույցում պատմել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ հարձակումը կներառի հրետանային և զրահատեխնիկայի հարձակումներ, որին կհաջորդեն դեսանտային հարվածներ Օդեսային և Մարիուպոլին, ինչպես նաև փոքր ուժերի ներխուժում Բելառուսի տարածքով։

Բուդանովը կարծում է, որ հարձակումը կլինի շատ ավելի ավերիչ, քան 2014 թվականի հակամարտությունն էր, որն արժեցել է մոտ 14,000 ուկրաինացիների կյանք: Ներխուժմանը կնախորդեն մի շարք շարունակական հոգեբանական գործողություններ, որոնք ուղղված են Ուկրաինայի ապակայունացմանը և նրա մարտունակությունը խաթարելուն:

«Նրանք ցանկանում են անկարգություններ հրահրել բողոքի ակցիաների և հանրահավաքների միջոցով, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ դեմ են իշխանությանը»,- ասել է Բուդանովը։

Այդ ջանքերը, նրա խոսքով, ներառում են շարունակական բողոքի ցույցեր ընդդեմ COVID-19-ի դեմ պատվաստումների, որոնք կազմակերպվել են Ռուսաստանի կողմից։ Մոսկվան նույնպես փորձում է անկարգություններ հրահրել՝ շահարկելով տնտեսական և էներգակիրների մատակարարման խնդիրները:

Բացի այդ, Ռուսաստանն ակտիվորեն բորբոքում է հակակառավարական տրամադրություններ՝ կապված «Վագներգեյթ» կոչվող միջադեպի հետ։ Խոսքը ուկրաինական հատուկ ծառայությունների ձախողված գործողության մասին է, որը փորձել է երկիր ներքաշել ռուսական մասնավոր ռազմական ընկերություն հանդիսացող «Վագների» մոտ 30 անդամի, որոնք մասնակցել են Դոնբասում ռազմական գործողություններին։ Ռուսական հոգեբանական օպերացիաներն օգտագործվում են՝ ցույց տալու, որ «մեր իշխանությունները դավաճանել են ժողովրդին», վստահ է Բուդանովը։

«Լեհաստանի և Բելառուսի միջև շարունակվող սահմանային հակամարտությունը, որը փորձում է լեհական տարածքով փախստականներ ուղարկել Արևմուտք, նույնպես այս ջանքերի մի մասն է»,- ասել է նա:

Բուդանովի խոսքով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետախուզության գնահատականները ռուսական հարձակման ժամկետների վերաբերյալ շատ նման են։ Ավելի վաղ՝ նոյեմբերի 20-ին, ամերիկյան CBS-ը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզությունը եվրոպացի դաշնակիցներին նախազգուշացնում է Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման սպառնալիքի մասին, որի հավանականությունը մեծանում է եղանակի ցրտելուն զուգընթաց։ Ըստ ամերիկյան հետախուզության՝ ներխուժումը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթվա ընթացքում, եթե արևմտյան միջամտություն չլինի:

Տաթև Ֆռանգյան