Պատվաստումից առաջ խմել հակաալերգիկ դեղեր՝ անիմաստ է․ ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լինում են դեպքեր, երբ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին բուժօգնության առաջին օղակում չեն խրախուսում դա անել, եթե ունեն ալերգիկ խնդիրներ: Այսօր հրավիրված ասուլիսում նշեց ալերգոլոգ-իմունոլոգ Սևան  Իրիցյանը:

«Դժվարանում եմ ասել, թե ինչու է այդպես, որովհետև մի շարք միջոցառումներ են անցկացվել առաջին օղակի բժիշկների համար՝ հասկանալու, թե ինչպե՞ս տարբերակել, թե որ դեպքերում ինչի՞ց  զգուշանալ և այլն:

Միգուցե դա պատասխանատվությունից խուսափելու ձև է: Կարող եմ ասել, որ մեր բուժառուների շրջանում կան շատերը, որոնք պատվաստվել են ու ալերգոլոգիական բարդություններ չենք ունեցել: Տեղային կարմրածություն կամ նման դրսևորումներ հաճախ են լինում ու դրանք բացարձակ խոչընդոտ չեն»,- ասաց Սևան Իրիցյանը՝ ընդգծելով, որ պատվաստվելուց առաջ հավելյալ հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն ևս չկա:

«Պատվաստվելուց առաջ հետազոտություններ անցնելու, արյունը նոսրացնող, ջերմիջացնող, հակաալերգիկ դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտություն ևս չկա»,- ընդգծեց ԵՊԲՀ ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, Հերացի համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը:

Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում  7 մլրդ-ից ավելի մարդ գոնե առաջին դեղաչափ պատվաստվել է և հսկայական ինֆորմացիա է հավաքագրվում ռեակցիաների վերաբերյալ. ալերգաբանական ռեակցիաները բավական քիչ են:

Մանրամասները՝ տեսանյութում: