Բաքուն ջղաձգվել է՝ Բայդենին մեղադրելով Հայաստանին Ժողովրդավարության գագաթնաժողովին հրավիրելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ադրբեջանում մեծ դժգոհությամբ են ընդունել լուրը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնած և դեկտեմբերին կայանալիք Ժողովրդավարության գագաթնաժողովին չի հրավիրվել Ադրբեջանը, փոխարենը մասնակցության հրավեր է ստացել Հայաստանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Politico-ն հրապարակել էր հրավիրյալ երկրների ցուցակը, որոնց շարքում բացակայում են Ադրբեջանը, Թուրքիան և Ռուսաստանը, փոխարենը առկա են Հայաստանն ու Վրաստանը։ Ուշագրավ է, որ մասնակից երկրների ցանկի հրապարակումից հետո ադրբեջանական լրատվամիջոցները հիմնականում լռում էին, սակայն վերջին օրերին ակտիվորեն տարբեր հրապարկումներով են հանդես գալիս՝ ԱՄՆ-ին մեղադրելով երկակի ստանդարտների մեջ։

Ադրբեջանի իշխանությունների խոսափող haqqin.az-ը ԱՄՆ-ին ժողովրդավարության դասեր է տալիս և, ադրբեջանական քարոզչամեքենային բնորոշ երանգներով, գագաթնաժողովը ներկայացնում որպես «արշավ Ռուսաստանի դեմ, որին մասնակցում է Հայաստանը, իսկ ահա Ադրբեջանը՝ բացակայում»։

Ադրբեջանական լրատվամիջոցները փորձում են ներկայացնել, որ փոքրիկ բռնապետական Ադրբեջանի «աճող դերն ու հեղինակությունը» լրջորեն անհանգստացնոում են ԱՄՆ-ին։

Մասնավորապես, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում Միլի Մեջլիսի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը նշել է, որ այդ ամենը կողմնակալ մոտեցման հերթական ցուցանիշն է։

«Ստացվում է, որ Հայաստանը, Իրաքն ու Կոնգոն ժողովրդավարական երկրներ են, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան այդպիսին չեն։ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները տարիներ շարունակ սովորական երևույթ են»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Նա նշել է, որ Թուրքիայի ուժեղացումն ու Ադրբեջանի կողմից տարածաշրջանում նոր իրողությունների ստեղծումն անհանգստացնում են ԱՄՆ-ին։

«Որոշ արևմտյան շրջանակներ չեն ցանկանում տարածաշրջանում խաղաղության հաստատում։ Այդպիսի մոտեցումը լուրջ վնաս է հասցնում երկկողմ հարաբերություններին։ ԱՄՆ-ի կողմնակալ դիրքորոշումը մեծապես անդրադառնում է այդ երկրի հարաբերությունների վրա այլ երկրների հետ։ Այսօր Ադրբեջանն ու Թուրքիան ունեն հեղինակություն և կշիռ տարածաշրջանում։ Նման քայլերը չեն կարող ազդել երկու երկրների ներքին ու արտաքին քաղաքականության վրա»,- ասել է Մամեդովը։

Մեկ այլ պատգամավոր Ջավիդ Օսմանովն էլ ասել է, որ գագաթնաժողովի օրինակով «կարելի է դիտարկել երկակի ստանդարտների միջոցով երկրների վրա ազդելու հերթական փորձերը»։

«Եթե խոսենք Հայաստանի մասին, ապա ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Այս դեպքում լուրջ հարց է առաջանում՝ ի՞նչ չափանիշներով են ընտրվում այն ​​երկրները, որոնք հրավիրված են այս «գագաթնաժողովին»։ Սա, իհարկե, երկակի ստանդարտների ևս մեկ դրսևորում է, և ԱՄՆ-ը ենթադրում է, որ այդպիսով մի շարք պետությունների վրա ճնշում կգործադրի։ ԱՄՆ-ը, Հայաստանին հրավիրելով գագաթնաժողովին, վարկաբեկում է հենց ժողովրդավարություն հասկացությունը։ Գործարկելով երկակի ստանդարտների իր մեխանիզմը՝ ԱՄՆ-ը փորձում է «Ժողովրդավարության գագաթնաժողով» անցկացնել այն երկրների հետ, որոնք գաղութացրել է»,- ասել է Օսմանովը։

Նշենք, որ ադրբեջանցի պատգամավորների ու քաղաքագետների՝ ԱՄՆ-ին վարկաբեկող ու մեղադրող բազմաթիվ հարցազրույցների և հրապարակումների պաբերաբար կարելի է հանդիպել տեղական լրատվամիջոցներում, որով սեփական հանրությանը փորձում են կերակրել ալիևյան քարոզչամեքենայի թեզերով։

Չնայած Ադրբեջանի իշխանությունները գագաթնաժողովը համարում են ոչ կարևոր, այնուամենայնիվ, Մեջլիսի պատվիրակություն են ուղարկել ԱՄՆ։ Մասնավորապես,  Միլի Մեջլիսի Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջխորհրդարանական հարաբերությունների հարցերով աշխատանքային խմբի անդամները նոյեմբերի 14-ին ուղևորվել են Վաշինգտոն․ ԱՄՆ են մեկնել աշխատանքային խմբի ղեկավար Սամեդ Սեյիդովը, անդամներ Ասիմ Մոլլազադեն, Էրքին Գադարլին ու Նիգյար Արպադարայը։ Պատգամավորները հանդիպումներ են ունենալու Սենատում, Ներկայացուցիչների պալատում, Պետքարտուղարությունում։ Նրանց այցն ավարտվելու է նոյեմբերի 21-ին։

Էմմա Չոբանյան