Ռուսները չեն ընդունում ՀՀ տարածքի զավթման փաստը. Պուտինի և Ալիևի հետ եռակողմ հանդիպումը մեր շահերի դեմ կլինի. Էմիլ Օրդուխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի հետ

-Հայաստանը ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական միջամտություն է ակնկալում Ռուսաստանից՝ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերման նպատակով: Բայց, միաժամանակ, Պեսկովը հայտարարել է, որ իրավիճակը կկայունանա, եթե տեղի ունենա Փաշինյան-Պուտին–Ալիև հանդիպումը, և կողմերը ընդունեն նոյեմբերի 9-ի օրակարգը: Արդյո՞ք կկայանա այդ հանդիպումը և ի՞նչ օրակարգ է այն ենթադրում:

-Պեսկովի ասածը ենթադրել է տալիս, որ այդ օրակարգը պարտադրվող օրակարգ է, առնվազն Հայաստանի համար: Նախ հասկանանք՝ այս իրադարձություններն ինչից հետո տեղի ունեցան: Հիշենք, որ նոյեմբերի սկզբին ռուսական տարբեր աղբյուրներում շրջանառվեց տեղեկություն, որ նախապատրաստվում է եռակողմ հանդիպում, և հայկական կողմը պաշտոնական մակարդակով մի քանի անգամ նշեց, որ հանդիպման վերաբերյալ քննարկումներ չկան: Ենթադրելի փաստաթղթերի ստորագրման մասին տեղեկություն շրջանառվեց, հավանաբար, դա այնպիսի օրակարգ էր, որը չէր բխում Հայաստանի շահերից, դրան գումարվեց Շուշիի մերձակայքում խաղաղ բնակիչների վրա հարձակումը և նրանցից մեկի գնդակահարումը, և դա Հայաստանին վերջնականորեն հետ պահեց որևէ ձևաչափով հանդիպման մասնակցելուց:

Ստացվում է, որ եթե Պեսկովը այսպիսի խոսքով է հանդես գալիս, դրանով փորձում է սպառնալ Հայաստանին, որ եթե չգաք հանդիպման, ռազմական գործողությունները կարող են շարունակվել: Երեկ, երբ հաստատվեց կրակի դադարեցումը՝ ռուսական կողմի միջնորդությամբ, ամենևին խոսք չեղավ այն մասին, որ Ադրբեջանը խախտել է ՀՀ սուվերեն տարածքը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան