Միջազգային մամուլը՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախումների մասին

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Միջազգային մամուլն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին։

Այսպես, Al-Jazeera-ն գրում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են, որ սահմանին բախումներ են սկսվել․ «Երեքշաբթի Հայաստանն ու Ադրբեջանը մեկը մյուսին մեղադրել են իրենց ընդհանուր սահմանի երկայնքով մարտեր սկսելու մեջ։ Նոր բախումներ են սկսվել ոխերիմ թշնամիների միջև վիճելի տարածքների համար պատերազմից մեկ տարի անց»:

Լրատվականը մեջբերում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունն այն մասին, որ ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով տեղի ունեցած մարտերի հետևանքով հայկական զինծառայողների շրջանում կան զոհեր և վիրավորներ․ զոհերի թիվը ճշտվում է։ Al-Jazeera-ն նաև շեշտում է, որ Երևանը «կորցրել է վերահսկողությունը երկու մարտական դիրքերի նկատմամբ»:

Al-Jazeera-ն հրապարակել է նաև Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե, իբր, «Հայաստանի զինված ուժերը երեքշաբթի առավոտյան ժամը 11:00-ին պետական սահմանին լայնածավալ սադրանք են իրականացրել»։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև տեղեկացրել է, որ բախումների հետևանքով վիրավորվել է ադրբեջանական երկու զինծառայող։

BBC news-ն էլ հաղորդում է, որ «սահմանային մահացու բախման արդյունքում Հայաստանը կորցնում է դիրքերը։ Ադրբեջանի հետ սահմանին ռազմական գործողությունների բռնկման հետևանքով մի շարք հայ զինվորներ են սպանվել և գերի ընկել»։

Լրատվականը շեշտում է, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է սեփական կորուստները։ Պաշտոնյաները հայտնել են, որ երկու մարտական դիրք են կորցրել և խնդրել են Ռուսաստանին՝ օգնել պաշտպանել երկրի տարածքային ինքնիշխանությունը:

«Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության՝ ադրբեջանական ուժերը հարձակվել են արևելյան սահմանների վրա՝ մայիսին սկսված քաղաքականության շրջանակում, որի նպատակն է ներթափանցել հայկական երկու շրջաններ՝ Սյունիք և Գեղարքունիք: Երևանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին և միջազգային հանրությանը, որպեսզի օգնեն ապահովելու ադրբեջանական ուժերի դուրսբերումը երկրի տարածքից»,- գրում է BBC News-ը։

Reuters-ն իր հերթին շեշտում է, որ Հայաստանը Ռուսաստանից օգնություն է խնդրել Ադրբեջանի հետ սահմանային բախումներից հետո։ Լրատվականը նշում է, որ այս մարտերը դարձել են ամենաթեժ բախումները 44-օրյա պատերազմից հետո։

France 24-ն էլ գրում է, որ Հայաստանը հայտնում է Ադրբեջանի հետ սահմանային բախումների արդյունքում զոհերի մասին։
Լրատվականը շեշտում է, որ Եվրամիությունը երկու կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

Տաթև Ֆռանգյան