Կորցրինք Ճակատենի ճանապարհը, և 4 գյուղ մնաց շրջափակման մեջ. Վահե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Պատերազմում կրած մեր պարտությունը շարունակական բնույթ է կրում, ամեն օր նոր խնդիրներ ենք ունենում, կորցրինք նաև Գորիս–Կապան և Կապան – Ճակատեն ճանապարհը։ ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

«Ունենք այլընտրանքային ճանապարհ` H-46-ը, որը Տաթևով Գորիսը կապում է Կապանի հետ, սակայն այդ ճանապարհը խնդրահարույց է։ Այդ նախագիծն արվել է բազմաթիվ սխալներով` արդեն ունենք խոշոր խցանումներ, և դեռ ձյուն չի եկել, մառախուղ չկա»,- նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով` Ճակատեն տանող ճանապարհը կորցնելով` Սարաշեն, Ճակատեն, Շիկահող և Վերին հանդ գյուղերի 600 բնակիչները բարդ կացության մեջ են հայտնվել։ Եթե նախկինում 10 կիլոմետր էին հատում և Կապան հասնում, ապա հիմա Մեղրիով, Քաջարանով 150 կիլոմետր շրջանց կատարելով պետք է Կապան հասնեն։

Հակոբյանի դիտարկմամբ՝ անվտանգության հարցելը լուծելու փոխարեն կառավարությունը զբաղված է բեմադրություններով, պաշտպանության նախարար է փոխում։

«Ինչո՞ւ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին հեռացրին պաշտոնից, որ պատշաճ դիմադրությո՞ւն չէր իրականացնում, թե հակառակը։ Ինչո՞ւ հանրությունը չգիտի նախարարի` պաշտոնից ազատման պատճառների մասին, և ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը ՊՆ-ի հետ»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ այս իշխանության օրոք կորուստները շարունակվելու են` ընդհուպ պետականության կորուստ։

Մանրամասները՝ տեսանյութում: