«Ժողովուրդը ավելի կհիասթափվեր, եթե որևէ մեկը պայքարի չելներ»․ Արմեն Մարտիրոսյանը՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի մասին . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ ապրիլի 9-ից հետո ՀՀ-ում ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվելու, քանի որ Սերժ Սարգսյանը զրկվելու է պաշտոնից ու կառավարման լծակներից, և հանրապետության թիվ մեկ դեմքը դառնալու է Արա Բաբլոյանը։ Իսկ Արա Բաբլոյանն, ըստ Մարտիրոսյանի, չի գնա ցուցարաներին բռնի ուժով ցրելու ճանապարհով։

«Բժիշկ Արա Բաբլոյանը կյանքեր փրկող անձնավորություն է, ինքը երբևիցե ապօրինի ուժային գործողությունների չի գնա»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա նշանակում է, որ իրական շանս կա իշխանափոխության։ «Արդյոք կցանկանա՞ պարոն Բաբլոյանը, որ վաղը ինքն էլ քավության նոխազ լինի»,- հարց բարձրացրեց «Ժառանգության» նախագահը՝ հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանի օրինակը։ Ըստ նրա՝ տասնյակ հազարավոր ցուցարարների դեպքում միանշնակ որևէ գործողություն չի լինի նրանց դեմ։

Հարցին, թե ռեալ արդյունքի հասնելու շանսեր տեսնում եք, Մարտիրոսյանն ասաց․ «Եթե ռեալության տեսանկյունից նայենք, մենք ընդհանրապես տեղից պետք է չշարժվենք, որովհետև էն ապատիան, որ կա հասարակության մեջ և ռեալությունը, որ գոյություն ունի, մեզ ստիպում է՝ տեղներից չշարժվել, երկրի հետ ինչ կկատարվի, կկատարվի։ Բայց խնդիրն այն է, որ ցանկացած պարագայում մարդկանց ապատիան որոշակի հիմք ունեցել է, հիմքը եղել է այն, որ ընդդիմությունը միասնական չի եղել, որ ամեն մեկը փորձել է իր խնդիրները լուծել։ Համոզված եմ, որ եթե ընդդիմությունը միավորվի, քաղաքացիների մեծաքանակ մասնակցություն կլինի»։

Արմեն Մարտիրոսյանը նաև հավելեց․ «Ռեալությանը նայելով՝ մենք պետք է մեր տանը նստենք, բայց մարդկությունը երբեք առաջ չէր շարժվի ռեալությամբ, որովհետև որևէ գյուտ այդպես էլ չէին անի։ Շատ կարևոր է, որ այնուամենայնիվ երկրում դիմադրության ճակատ լինի։ Ժողովուրդը ավելի կհիասթափվեր, եթե որևէ մեկը պայքարի չելներ»։

Արմեն Մարտիրոսյանը նորմալ է գնահատում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Իմ քայլը» արշավը, սակայն ճակատից այդ արշավին մասնակիցներ չկան։

Ինչ վերաբերում է «Ելք»-ում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի հարցում բացահայտ հակասություններին՝ Արմեն ՄԱրտիրոսյանն ասաց․ «Ինձ բացարձակ չի հետաքրքրում՝ «Ելք»-ում ինչ է կատարվում, որովհետև ես ավելի կարևոր խնդիր ունեմ ինձ համար․ այս իրավիճակն ինչ-որ ձևով դրական հանգուցալուծման բերելն է»։

Մանրամասները՜ տեսանյութում:

Մարինե Խառատյան