Լիտվայի կառավարությունը կքննարկի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը խորհրդարանի վավերացմանը ներկայացնելու հարցը
Քաղաքականություն
03.04.2018 | 20:17ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը Լիտվայի կառավարության նիստի օրակարգում է: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
«Լիտվայի կառավարության ապրիլի 4-ի նիստի օրակարգային 3-րդ թեման ՀՀ-ԵՄ համաձայնագրի ներկայացումն է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկյավիչիուսի կողմից։ Կառավարության հաստատումից հետո պայմանագիրը կներկայացվի օրենսդիր մարմին՝ Սեյմաս, վավերացման համար»,- գրել է դեսպանը: