Պայթյունից տուժած Ռուբինայի համար իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար. ՀՀ ԱՆ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր կրկին այցելել է ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` տեսակցելու երեկ երեկոյան Հյուսիսային պողոտայում գտնվող արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներին։

Նախարարն առաջինն այցելել է վերակենդանացման բաժանմունքում գտնվող աղջկան, ում երեկ վիրահատել են, հետաքրքրվել նրա ինքնազգացողությամբ։

«Իսկ ապագա բժիշկն ինչպե՞ս է»,- Լևոն Ալթունյանը հարցրել է աղջկա փոքրիկ եղբորը, որ ապաքինվում քրոջ հարևանությամբ։ Պարզվում է, որ նախորդ հանդիպման ժամանակ փոքրիկն է խոստովանել բժիշկ դառնալու ցանկության մասին։

Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը տեղեկացրել է, որ աղջկա հետվիրահատական վիճակը համապատասխանում է տարած վիրահատության ծավալին։ Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար։

Ռուսաստանի Դաշնության 3 երիտասարդները, ովքեր զբոսաշրջության են եկել Հայաստան, նախարարին ներցայացրել են, որ հենց հիմա էլ պատրաստ են շարունակելու իրենց շրջագայությունը։ Լևոն Ալթունյանը նշել է, որ դա միայն բուժող մասնագետները կարող են թույլատրել։

Պատասխանելով ներկա լրագրողների հարցերին` նախարար Ալթունյանը նշել է, որ թե՛ գիշերը, թե՛ այժմյան այցի ընթացքում ականատես է եղել, որ բժշկական կենտրոնում արվում է հնարավոր ամեն ինչ տուժածներին բուժելու, հետագա բարդությունները կանխելու նպատակով։

«Հատկապես նախորդ այցիս ընթացքում ակնհայտ էր, որ տուժածները նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Հոգատար վերաբերմունքը և ուշադրությունը նկատելիորեն փոխել է իրավիճակը»,-ասել է Լևոն Ալթունյանը։

Նշենք, որ հիվանդանոց տեղափոխված մյուս երեք տուժածներն այսօր դուրս են գրվել։