Վիկտոր Ենգիբարյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան
Քաղաքականություն
12.11.2021 | 18:09Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Գերմանիայում դեսպան նշանակելու մասին։ Հրամանագրում ասված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻՆ նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»։
Վիկտոր Ենգիբարյանի կենսագրությունն՝ այստեղ։