Սյունիքում զորքերի հետքաշման դիմաց ոչինչ չենք ստացել․ կա՛մ վախկոտություն էր, կա՛մ դավաճանություն․ Մենուա Սողոմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի և դրա ընդհանուր համատեքստի մասին Factor TV-ն զրուցել է ԵՊՀ դոցենտ, 5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ

-Պարո՛ն Սողոմոնյան, ինչպե՞ս հասունացավ մի վիճակ, որ մի օր էլ ադրբեջանցիները հայտնեցին, որ մաքսակետ են դնում Գորիս-Կապան ճանապարհին։ Որտե՞ղ եղան թերացումներ, բացթողումներ։

-Նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ ոչ մի նշում չկա, այսինքն փաստաթղթավորված չի եղել հայկական զորքերի հետքաշումը Սանասար-Կովսականի այն դիրքերից, որտեղ նոյեմբերի 9-ի դրությամբ մերոնք կանգնած են եղել։ Եվ այդ հետքաշումը տեղի ունեցավ այն աստիճանի, որ Ադրբեջանն էլ, հակառակ Հայաստանի տարած հռետորաբանության՝ «ապաշրջափակո՜ւմ, բարեկամությո՜ւն», իր համար ոչ մի նշանակություն չունեցող անցակետեր դրեց։

Դա պարզապես շանտաժի, ահաբեկելու, Հայաստանը թուլացնելու, Իրանի հետ ռազմավարական հաղորդակցությունը թուլացնելու քայլ է, ինչպես նաև նպաստում է սահմանամերձ այդ շրջանների ամայացմանը, հայաթափմանը։

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկում էր, որ Ադրբեջանը պատերազմով է սպառնացել զորքերը հետ չքաշելու դեպքում։ Եվ սա հստակ շանտաժ է Բաքվի կողմից։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը խուսափել այսպիսի շանտաժից։

-Ադրբեջանը ցանկացած պարագայում էլ կարող է պատերազմով սպառնալ։ Այսինքն երբ 44-օրյա պատերազմն ընթացքի մեջ էր, և նոյեմբերի 9-ի թաքուն համաձայնագիրը ստորագրվեց, այդ ժամանակ էլ հարցը ժամանակավորապես կանգ է առել։ Այսինքն բոլոր կողմերն էլ համաձայնել են։ Ինչպե՞ս եղավ, որ հետո ադրբեջանցիները մտափոխվեցին։

Եվ երկրորդ․ եթե ինչ-որ մի բան զիջում ես, դրա դիմաց պետք է ինչ-որ բան ստանաս։ Հետևապես ո՞րն էլ այդ զիջման գինը։ Այստեղ մենք ստիպված ենք առաջնորդվել այն կանխավարկածով, որ ոչ մի գին էլ, փաստորեն, չի եղել։ Կա՛մ վախկոտության դրսևորում է եղել, և դրանով է պայմանավորված եղել ադրբեջանական սադրանքին և շանտաժին տրվելն ու հայկական զորքերը հետ քաշելը, կա՛մ որ ավելի տրամաբանության մոտ է, սա պարզապես Հայաստանի Հանրապետության՝ մեր անվտանգության շահերի դեմ դավաճանություն է եղել։

Եվ սա պարզապես հերթական մանիպուլյացիան է։ Իսկապես ժողովուրդը ցանկանում է խաղաղություն։ Եվ այդ զգացմունքների, այդ անմեղ զգացմունքների վրա անընդհատ խաղում և շահարկում է, թե՝ տեսե՛ք, եթե չլիներ [զորքերի հետքաշումը], խաղաղություն չէր լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան