Մինչև 200 մլն դրամ դրամաշնորհային ծրագիր՝ ՀՀ-ում տիեզերական ոլորտի առաջխաղացման համար

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է  «Հայաստանում տիեզերական սարքաշինության և ռոբոտաշինության ոլորտների առաջխաղացում» դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին։

Ծրագրի երեք բաղադրիչները՝ մեկնարկային, անցումային և կայացած ընկերությունների համար, կօգնեն գնահատել ՀՀ֊ում ոլորտի առկա ներուժը և աջակցել ընկերությունների առաջխաղացմանը։

Մեկնարկային բաղադրիչ (մինչև 5 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող արդի գաղափարների առաջխաղացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու այն մտահղացումները, որոնք ուղղված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը:

Անցումային բաղադրիչ (մինչև 20 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության ոլորտին առնչվող գործառնական նախատիպերի, ծառայությունների, պրոդուկտների մշակմանն ու արդիականացմանը։ Բաղադրիչը միտված է ֆինանսավորելու շարունակական բնույթ ունեցող այն ծրագրերը, որոնք ունեն առևտրայնացման ներուժ, միտված են տիեզերական գործունեության ոլորտի արդի մարտահրավերներից որևէ մեկի լուծմանը, ինչպես նաև նպաստում են ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը։

Կայացած ընկերությունների դրամաշնորհ բաղադրիչ (մինչև 50 միլիոն ՀՀ դրամ)․ նպատակ ունի աջակցելու տիեզերական գործունեության բնագավառում առավել հավակնոտ ծրագրի իրականացմանը, որը, ունենալով առևտրայնացման մեծ ներուժ և կրելով կայուն զարգացման բնույթ, էապես կնպաստի ազգային տիեզերական կարողությունների զարգացմանը (ներառյալ ոլորտային որոշակի ենթակառուցվածքների ստեղծում)։

Ծրագրի 3 բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 200 (երկու հարյուր) միլիոն ՀՀ դրամ:

Դիմելու կարգի և մասնակցության վերաբերյալ մանրամասները՝ https://hti.am/pages.php?lang=1&id=7780&page_name=news