Պայթյուն Հյուսիսային պողոտայում. հայտնի են տուժածների անունները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ (թարմացվում է)

Լուրեր

29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:58
ՀՀ-ում էժան գներով բենզին չկա, որովհետև աշխարհում գնաճ կա. Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:51
«Հարյուրավոր աշխատանքից ազատվածնե՞ր». Նարեկ Կարապետյանի պնդման հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 20:48
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներառվի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում
29.06.2026 | 20:30
Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման մեծացման հնարավորությունները
29.06.2026 | 20:24
Փաշինյանը՝ իր և Ալեն Սիմոնյանի հարաբերությունների մասին
29.06.2026 | 20:18
Նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում համոզված եմ՝ կլինի․ Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 20:10
ՆԳՆ-ում 2 ծառայողի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
29.06.2026 | 20:00
ՍԴ-ն պետք է ամբողջ ՀՀ-ում վերաքվեարկություն նշանակի՝ համատարած ընտրակաշառքով են ստացվել բազում քվեներ․ Դավիթ Գյուրջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:59
Թափանցիկություն ասելով ինչ եք հասկանում․ Սաֆարյանը՝ Օրբելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 19:54
Արձագանքի կարիք չենք տեսնում, կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 19:42
ԱԺ փոխնախագահի թեկնածուներ են ընտրվել Վահագն Ալեքսանյանը և Հայկ Կոնջորյանը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

23:58

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժնի վարիչ Սամվել Կարապետյանն ասաց, որ Ռուբինա Մարկոսյանի՝ մոտ ժամուկես տևող վիահատությունը առաջիկա ժամերին կավարտվի: Բժիշկը նշեց, որ մյուսների վիճակը լավ է ու շատերը ժամեր անց դուրս կգրվեն:


23:12

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ժամանած Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հիվանդասենյակից դուրս գալով տեղեկացրեց, որ վնասվածքները բեկորային են՝ պայթյունից առաջացած, թեթևից մինչև ծանր:  Ամենածանր վիճակում գտնվող երեխայի՝ Ռուբինայի մոտ ազդրի շրջանում մկանները բոլորը վնասվել են ու  մինչև ոսկոր են հասել, բայց բարեբախտաբար ոսկորը չի վնասվել:

 Հարցին՝ այրվածքները ի՞նչ կարգի են, պատասխանեց. «Այրվածքներ չեն բեկորային վնասվածքներ են»:


22:45

Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական վարչության բաժնի պետ Անահիտ Հայթայանը:

Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։ Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Աղջկան, այս պահին վիրահատում են։ Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաև բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև բոլոր առաջատար մասնագետները։ Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության։


22:34

 ԱԻՆ փոխանցմամբ՝ նախնական տվյալներով՝  խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 8 տուժած՝ Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ), ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:


22:12

Հյուսիսային պողոտա ժամանեց ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանը, որն ասաց, որ Ռուբինայի վիճակը ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում:


22:03

«Տուժել է 8 մարդ: Տուժածներից 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի կյանքին վտանգ է սպառնում: Տուժածներից մեկը «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետի աշխատակիցն է՝ մենեջերը: Վիրավորում են ստացել Իրանի՝ 2 ու Ռուսաստանի 3 քաղաքացի»,- հավաքված լրագրողներին ասաց  ԱԻՆ աշխատակից, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Ոսկանյանը:

Փոխգնդապետն ասաց, որ տուժած մյուս երեխան 6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանն է, որը, հավանաբար, Ռուբինայի կրտսեր եղբայրն է:


21:58

«Սուրբ Գրգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արամ Մինասյանի տեղեկացմամբ՝ տուժածներից մեկն այժմ վիրահատվում է, վնասվել է ազդրը: Մյուս 8 տուժածների վիճակը գնահատվում է բավարար:


21:52

Նշվեց, որ ըստ ոստիկանների նախնական եզրակացության, պայթյունը միտումնավոր չի եղել: Իսկ ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ պայթյունի պատճառը հավանաբար գարեջրի լցնովի բալոնի ճնշումն ապահովող սարքն է եղել:


Ապրիլի 2-ին՝ ժամը 20:44-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Նախնական տվյալներով խոհանոցում պայթել է թթվածնի բալոն, կա 9 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Araratnews.am-ի փոխանցմամբ տուժածների թվում երեխաներ կան:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

լուսանկարները՝ Araratnews-ի