«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին, նա գիտի, որ չի կանխելու Սերժ Սարգսյանի վարչապետությունը». քաղաքագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

«Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին ոչնչով չի սպառնում»,- համոզված է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Նա Փաշինյանի «Իմ քայլը» ակցիան համարում է անպտուղ։ Ընդդիմադիր գործիչն ուղղակի ժամանակ չունի:

«Քանի՞ օր է մնացել, որպեսզի գործող նախագահը վայր դնի իր լիազորությունները և ինչպես մամուլն է նշում՝ ստանձնի վարչապետի պարտականությունները։ Դու չես կարող մի քանի օրում ինչքան էլ գյուղ գնաս, դու ֆիզիկապես ուղղակի չես կարող համարժեք մոբիլիզիացիայի ենթարկել, առավելևս, որ բնակչությունը չի մոբիլիզացվում»,- ասում է Արմեն Բադալյանը։

Իշխանափոխության համար Հայաստանում չկա ոչ հասարակություն, ոչ էլ քաղաքական ուժեր։ Ըստ Արմեն Բադալյանի, միայն Արևմուտքն է ի վիճակի ինչ-որ բանի հասնել, Նիկոլ Փաշինյանից ոչինչ կախված չէ։

«Միանշանակ պետք է Արևմուտքի աջակցությունը,- պնդում է քաղտեխնոլոգը,- որովհետեւ Ռուսաստանին ձեռք չի տալիս ինքնուրույն հասարակություն։ Պետք է Արևմուտքի աջակցություն, ընդդիմությունը պետք է Արևմուտքի հետ աշխատի, մենք դա չենք տեսնում»։

Քաղտեխնոլոգի կարծիքով Արևմուտքին պետք է մտահոգի այն փաստը, որ հանձին Հայաստանի Հարավային Կովկասում ձևավորվում է երկրորդ Ադրբեջան, որտեղ իշխանության առաջին դեմքն անժամկետ է կառավարում, սակայն Փաշինյանն այդ իմաստով խնդիր ունի, նա ո՛չ ֆինանսներ ունի, ո՛չ էլ դրսից որևէ մեկի աջակցությունը։ Չկա նաև նոր ընդդիմություն ունենալու հնարավորություն:

«Բնականաբար ինչքան թուլանում են բնակչության որակական ցուցանիշները, այդքան թուլանում է ընդդիմությունը, և դուք անընդհատ տեսնում եք այդ թույլ ընդդիմությունը։ Դա հետևանք է բնակչության թուլացման»,- ասում է Արմեն Բադալյանը։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը չի էլ պատրաստվում կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ Նա պարզապես պատրաստվում է հաջորդ ընտրություններին, և «Իմ քայլը» ակցիայով քարոզարշավ է իրականացնում։

«Եթե նա իր առջև նպատակ է դրել կանխել Սերժ Սարգսյանի վաչապետությունը, էդտեղ ոչ մի հաջողություն չի ունենալու, իսկ եթե նա իր առջև նպատակ է դրել բարձրացնել իր քաղաքական թիմի վարկանիշը, լիդերի դեր ստանձնել ընդդիմադիր դաշտում, ապա հաջողության հասնելու է»,- նկատում է քաղաքագետը։

Բայց մարդիկ տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողվում է, ինչո՞ւ դա չպետք է անդրադառնա նրա վարկանիշի վրա։ Ըստ Արմեն Բաղդասարյանի, ժողովուրդը գերազանց գիտի, որ Նիկոլ Փաշինյանին դա չի հաջողվելու։

«Որովհետև ինքն իր առջև էդպիսի նպատակ չի դրել, ինքը հռչակել է էդ նպատակը և կարծում եմ բոլորն էլ հասկանում են, էդ թվում իր թիմակիցները, նաև նրանք, որոնք գյուղերում միանալու են։ Բոլորն էլ հասկանում են, չէ՞, որ հնարավոր չի լինելու»,- ասում է նա։

Պարոն Բաղդասարյանը մեծ կարևորություն չի տալիս նաև արտաքին ուժերի աջակցությանը։ Ըստ նրա, ժողովրդի մոբիլիզացիայի համար Հայաստանում 10 հազար դրամներն ավելի շատ բան կարող են անել, քան դրսի աջակցությունը։

«Դրսի ազդեցությունն էստեղ մի քիչ չափազանցված է, Հայաստանի հասարակությունը չափազանց փակ հասարակություն է։ Դրսի ազդեցությունն էական դեր կարող է ունենալ քաղաքական ուժերի վրա։ Այսինքն՝ էստեղ գունավոր հեղափոխությունը բացառված է»,-պնդում է Արմեն Բաղդասարյանը։

Ի դեպ, ըստ քաղաքագետի, Նիկոլ Փաշինյանն այսօր հաջողությամբ իրականացնում է միակ ընդդիմադիր ուժ լինելու աշխատանքը։ Եվ դա էլ է վախեցնում մյուս ընդդիմադիր ուժերին՝ միանալու «Քաղաքացիական պայմանագրին»․ «Ոչ մի քաղաքական ուժ չի ուզում միանալ մեկ այլ ուժի, բոլորն ուզում են, որ մյուսներն իրեն միանան։ Այսինքն՝ որևէ քաղաքական ուժ համարում է, որ եթե ինքը միացավ «Քաղաքացիական պայմանագրին», դառնալու է էդ կուսակցության արբանյակը և մղվելու է երկրորդ պլան։ Եվ սա մեր մյուս հիմնական չարիքն է, քանի որ մեր քաղաքական ընդդիմադիր ուժերը եսակենտրոն են»։

 

Մհեր Արշակյան