ԱՄՆ-ը նոյեմբերի 8-ից թույլատրում է կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված ուղևորների մուտքը երկիր

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Միացյալ Նահանգները նոյեմբերի 8-ից թույլատրում է կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված ուղևորների մուտքը երկիր, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մինչ այսօր ԱՄՆ մուտքն արգելված էր բոլոր նրանց համար, ովքեր գալիս էին ԵՄ երկրների մեծ մասից՝ Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, Բրազիլիայից, Հնդկաստանից, Հարավային Աֆրիկայից ու Իրանից։

Երկուշաբթի օրվանից այս սահմանափակումները կհանվեն բոլոր այն ժամանող ուղևորների համար, ովքեր պատվաստված են Միացյալ Նահանգների Պարենի և դեղերի սանիտարական վերահսկման վարչության կողմից հաստատված կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արտակարգ պատվաստանյութերի ցանկում ներառված պատվաստանյութերով: Դրանց թվում են ամերիկյան Pfizer, Moderna և Johnson & Johnson, բրիտանական AstraZeneca, ինչպես նաև չինական Sinovac և Sinopharm պատվաստանյութերը։

Բացի պատվաստման հավաստագրից, ԱՄՆ մեկնող ուղևորները (բացառությամբ երկու տարեկանից ցածր երեխաների) պետք է ներկայացնեն կորոնավիրուսի թեստավորման բացասական պատասխան, որը կունենա ոչ ավելի,  քան 72 ժամվա վաղեմություն։

 

Տաթև Ֆռանգյան