Մոսկվան դուրս է գալիս լոքդաունից․ ՌԴ որոշ շրջաններում երկարաձգել են ոչ աշխատանքային օրերը

Լուրեր

11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
Բոլորը

Մոսկվայում ավարտվել է կորոնավիրուսի դեպքերի աճի դեմ պայքարի նպատակով մայրաքաղաքի իշխանությունների կողմից հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը մտցված սահմանափակումները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային օրեր էին։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը զգուշացրել է, որ նոյեմբերի 8-ից Մոսկվայում կարգելափակվեն կորոնավիրուսի դեմ չպատվաստված 60 տարեկանից բարձր անձանց սոցիալական քարտերը։ Սա չի վերաբերվի վերջին վեց ամիսների ընթացքում COVID-ով հիվանդացածներին։

Այսօրվանից այցելուների համար բաց կլինեն մայրաքաղաքի թատրոններն ու թանգարանները՝ QR կոդերի, պաշտպանիչ դիմակների պարտադիր օգտագործմամբ և տարածքի 70 տոկոս զբաղվածությամբ։

Մինչդեռ Ռուսաստանի հինգ շրջանները, որտեղ նույնպես«արձակուրդ» էր հայտարարված, որոշել են երկարաձգել ոչ աշխատանքային օրերը ևս մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 13-ը։ Դրանք են Նովգորոդի, Տոմսկի, Չելյաբինսկի շրջանները, Խաբարովսկի երկրամասը և Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը։

Սեպտեմբերի վերջին Ռուսաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի և մահացության թվի հերթական աճն է գրանցվել։ Իշխանությունները դա պայմանավորում են պատվաստումների չափազանց ցածր ցուցանիշներով։

Տաթև Ֆռանգյան