ՍԱՏՄ-ը վերահսկողություն է իրականացրել Նոր Նորք և Ավան վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի 33 օբյեկտում
Հասարակություն
06.11.2021 | 16:54Ուրբաթ երեկոյան կորոնավարակի դեմ սահմանված նորմերի պահպանումը ՍԱՏՄ տեսուչները ստուգել են մայրաքաղաքի Նոր Նորք և Ավան վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:
Վերահսկողություն է կատարվել 33 օբյեկտում, արձանագրություն է կազմվել 4-ի մոտ՝ պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու, աշխատակիցների կողմից դիմակ չկրելու հիմքով:
Հանգստյան օրերին շրջայցերը կշարունակվեն: