Ինչպե՞ս Ադրբեջանը մաս-մաս բռնազավթեց Հայաստանի տարածքները․ զրույց Համո Սուքիասյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմաբան Համո Սուքիասյանի հետ

-Պարո՛ն Սուքիասյան, Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են սահմանազատում և սահմանագծում իրականացնելու հարցը՝ չափազանց կարևոր պրոցես։ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց՝ ՀՀ-ն իր առաջարկներն է ներկայացրել ՌԴ-ին։ Ռիսկերը բազմաթիվ են՝ ո՞ր քարտեզով դա պիտի իրականացվի, ո՞ր քարտեզն ունի իրավական հիմք։ Դուք ի՞նչ պատասխաններ ունեք այս հարցերին։

-Ես՝ որպես խորհրդային շրջանի հետազոտող, որ նաև սահմանազատման և սահմանային խնդիրներով եմ զբաղվել, տարիների ընթացքում ինձ բազմաթիվ քարտեզներ են հանդիպել՝ և՛ անդրկովկասյան քարտեզներ, և՛ խորհրդային քարտեզներ, ուղղակի խորհրդային քարտեզներ, նաև՝ սահմանային վիճելի խնդիրներին առնչվողներ, այդ թվում նաև՝ երկու կողմերի ներկայացուցիչների իրականացրած աշխատանքները ֆիքսող։ Դրանք վերաբերում են 1920-30-ականներին և հետագային։

-1920 թվականից ի վեր, երբ Հայաստանում վերջնականապես հաստատվեցին խորհրդային կարգեր, մինչև 1991 թվականը՝ Հայաստանի անկախացումը, մենք տարածքներ ենք կորցրել։ Կա տեղեկություն, որ 1600 ք/կմ-ի չափ է կորուստը կազմում։ Ի՞նչ տարածքներ ենք կորցրել։ Ինչպե՞ս է ստացվել, որ խորհրդային կյանքի 70 տարում Հայաստանը պարբերաբար տարածքներ է կորցրել կամ դրանք նվիրվել են Ադրբեջանին, հայ ղեկավարները չէի՞ն դիմադրում Հայաստանից կտոր-կտոր տարածքներ վերցնելու պրոցեսին։

-Հայաստանի կորուստները կամ մասնակի տարածքային ձեռքբերումները մի քանի փուլի ենք բաժանել․ մեկ փուլը 1920 թվականի դեկտեմբերից մինչև 1921 թվականի տարեվերջն էր, երբ հիմնական տարածքային կորուստներն ունեցավ Հայաստանը։ Դրանք քաջ հայտնի են՝ Մոսկվայի կամ Կարսի պայմանագրերով կորսված տարածքներն են, նույն Երևանի նահանգի մաս կազմող Նախիջևանը, Շարուր-Դարալագյազի նահանգի Շարուրի հատվածը, Սուրմալուի գավառը, Կարսի մարզի արևելյան տարածքները, որ Երևանի համաձայնագրով Հայաստանի մաս էին կազմում և միայն հետագայում Ամասիայի տարածաշրջանը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում։

Նույն 1921 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշում կայացվեց, կամ Ջավախքի մասին, և հոկտեմբերի 12-13-ին Զանգեզուրի գավառը երկու մասի բաժանվեց՝ արևելյանը անցավ Խորհրդային Ադրբեջանին, և մինչ այդ փաստացի մենք տեսանք, որ նույն իրավիճակը Ղազախի գավառի դեպքում է եղել՝ երկու մասի է բաժանվել։ Այս բաժանումները խորհրդային տարիներին իրավական ձևակերպումներ ստացան։ 1921 թվականի վերջերին խորհրդային Հայաստանի տարածքը շուրջ 32-33 հազար քառակուսի կիլոմետր էր՝ նայած, թե ինչ հիմքով են հաշվումները կատարվում, և հետագա տարիներին այդ տարածքը կրճատվել է։

-Ստացվում է՝ մեր տարածքների մի մասը կարողացել ենք պահել, մյուս մասը՝ ոչ Ադրբեջանը զավթել է խորհրդային տարիներին։ Ինչպե՞ս էր տեղի ունենում այդ սողացող զավթումը։ Դուք նշեցիք, որ 1921 թվականի վերջին 32-33 հազար ք/կմ տարածք ուներ Հայաստանը, այսօր՝ 29740 ք/կմ։

-Ամենամեծ խնդիրը, որ կար, մանավանդ սկզբում՝ 20-ական թվականներին, ժամանակի գործիչների մտածելակերպն էր։ Մարդիկ կային Խորհրդային Հայաստանի ղեկավարներից, նաև՝ ազգությամբ հայ կոմունիստ գործիչներ, որոնք ունեին համախորհրդային մտածելակերպ։ Օրինակներից է Ալեքսանդր Մյասնիկյանը, որ մինչ այդ եղել է խորհրդային Բելառուսի հեղկոմի ղեկավար, այնուհետև՝ Մոսկվայի կուսակցական կազմակերպության ղեկավարն էր, այսինքն՝ հսկա Մոսկվայի քաղաքապետն է, ինքը եկել էր ոչ թե փոքրիկ Հայաստանի ղեկավար դառնալու, այլ ամբողջ Անդրկովկասը միավորելու։ Իր պատկերացումների մասշտաբները լրիվ ուրիշ էին։

Նույն մեր գործընկերը՝ նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը, որ նաև կոմունիստ նշանավոր գործիչներից է և 1922-1927 թվականներին եղավ Խորհրդային Հայաստանի Կոմկուսի կենտրոնական կոմիտեի քարտուղարը․․․ Աշոտ Հովհաննիսյանն էլ հավատում էր՝ լինելու է համաշխարհային հեղափոխություն, արևելք է արտահանվելու հեղափոխությունը, և այդպես մանր խնդիրներին հաճախ իրենք ուշադրություն չէին դարձնում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան