«Ռուսաստանը պետք է փոխի իր վարքագիծը»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Անհնար է ամեն ինչ միշտ կատարյալ կերպով իրագործել» – ծիծաղով նշել է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը՝ անդրադառնալով անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգին, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել էր Վլադիմիր Պուտինին: Այս մասին գրում է Ամերիկայի ձայն-ը:

Նշենք, որ Թրամփի հեռախոսազանգը զարմացրեցրել էր նույնիսկ Սպիտակ տան խորհրդականներին, ովքեր նրան խորհուրդ էին տվել խուսափել այդ քայլից: Այս հեռախոսազանգը նաև սխալ ազդակ էր ուղարկել Մոսկվա՝ հույս արթնացնելով, որ ԱՄՆ-ը հնարավոր է չմիանա 2 տասնյակից ավելի արևմտյան երկրներին, որոնք վերջերս Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառեցին՝ իրենց երկրներից արտաքսելով ռուս դիվանագետներին՝ի պատասխան Բրիտանիայում նախկին ռուսական լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման սկանդալին:

Ամերիկայի ձայնին տված բացառիկ հարցազրույցում, Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը անդրադարձել է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին և նշել, որ Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարչակազմի որդեգրած ռազմավարությունը չի փոխվել:

«Կարող եմ ասել, որ այս աշխատանքը ստանձելու առաջին իսկ օրվանից, այն ինչ քննարկել եմ նախագահի հետ Ռուսաստանի վերաբերյալ փոփոխության չի ենթարկվել: Նա շատ հաստակամ է՝ ձգտելով բարիդրացիական հարաբերություններ, կենդանի և առողջ երկխոսություն ունենալ՝ չնայած առկա մարտահրավերներին»:

Հանթսմանը թերևս շեշտել է, որ Թրամփը «… ակնկալում է երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ ցանկացած մակարդակի և ձևաչափի հանդիպումների կազմակերպում՝ ուղղված կարևորագույն խնդիրների լուծմանն ու առաջընթացին: Հաշվի առնելով մասնավոր հատվածում իմ երկար տարիների փորձը և այն, որ ես աշխատել եմ թե՛ հանրապետական և թե՛ դեմոկրատ նախագահների հետ՝ կարող եմ ասել, որ նա արդյունք ակնկալող անձնավորություն է: Նա ցանկանում է իմանալ՝ որ ուղղությամբ ենք մենք ընթանում, ինչ առաջընթաց ունենք, օրինակ՝ Ուկրաինայի և այլ հիմնախնդիրների լուծմանն աջակցելու և այլ ոլորտներում: Նա շահագրգռված է արդյունքներ գրանցելու և հարաբերությունների կարգավորման գործում»:

Սառը պատերազմի տարիները հիշեցնող այս ժամանակահատվածում Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպան Հանթսմանը, ընդհանուր առմամբ, լավատեսորեն է տրամադրված:

Դեսպան Հանթսմանը պատրաստվում է ԱՄՆ-ից մի քանի տասյնակ ռուս դիվանագետների վտարման որոշման Կրեմլի պատասխան քայլին.

«Ես ակնկալում եմ, որ նրանք կարձագանքեն, իսկ արդյոք նրանց պատասխանը կլինի համաչափ, թե անհաչափ, սպասենք, կտեսնենք», – ասաց նա: